ՏՏ ավագ ճարտարագետ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
февраль 10, 2025
Մեր մասին
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը աջակցում է Հայաստանի էլեկտրոնային հասարակության ստեղծմանը։ Կառավարության և Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարությամբ՝ մեր առաքելությունն է իրականացնել հիմնական չափանիշները, թե ինչպես պետք է մատուցվեն հանրային ծառայությունները և թվային նախագծերը: Մեր առաջնորդող չափանիշը «Հայաստանի թվային ճարտարապետությունն» է՝ Կառավարության կողմից հաստատված մոտեցումը, որի հիմնական հենասյուներն են՝ փոխգործունակությունը, անվտանգությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը: Մեր թիմը բաղկացած է տարբեր ոլորտների տեխնոլոգիաների և քաղաքականություն մշակող մասնագետներից, և մենք աշխատում ենք թափանցիկ՝ ներգրավելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներին՝ օգնելու դառնալ իսկապես էլեկտրոնային հասարակություն:
Ու՞մ ենք փնտրում
Աշխատանքի ենք հրավիրում ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ՏՏ ավագ ճարտարագետի։ Դերը ներառում է ինքնության կառավարման ծրագրային համակարգերի պահպանում և օպտիմիզացում, ներառյալ կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը: Դուք պատասխանատու եք լինելու կարևորագույն համակարգերի շարունակական գործունեության ապահովման և բարդ տեխնիկական խնդիրների լուծման, նախարարության նպատակներին աջակցելու և անխափան ու անվտանգ գործունեության ապահովման համար: Եթե դուք ունեք ծրագրային ապահովման մշակման, համակարգի սպասարկման և խնդիրների լուծման նախադրյալներ, ապա խրախուսում ենք դիմել։
Աշխատանքային պարտականություններ
Տեխնիկական խնդիրների լուծում և սպասարկում.
- Իրականացնել համակարգի սպասարկման աշխատանքներ՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքականության ծառայության վարչական շենքում տեղակայված կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի,
- Պարբերական աշխատանքների իրականացում,
- Կենտրոնացված ծրագրային համակարգի ամենօրյա սպասարկման աշխատանքներ, որոնց ընթացքում կարող են հայտնաբերվել տեխնիկական, համակարգային, ցանցային և/կամ ծրագրային խնդիրներ,
- Պահուստային ծրագրային համակարգի ամենօրյա սպասարկման աշխատանքներ, որոնց ընթացքում նույնպես կարող են հայտնաբերվել տեխնիկական, համակարգային, ցանցային և/կամ ծրագրային խնդիրներ,
- Նույնականացման քարտերի տպագրության և որակի ստուգման գործընթացում օգտագործվող հավաստագրերի պարբերական թարմացում՝ համակարգի բնականոն աշխատանքի ապահովվման նպատակով և նրանց տեղագրում համապատասխան աշխատանքային կայանների վրա,
- Նույնականացման քարտերի հավաստագրման կենտրոնի կողմից պարբերաբար ստացող հավաստագրերի տեղակայում համակարգի համապատասխան կոմպոնենտների վրա:
- Իրականացնել հաճախակի կատարվող չպլանավորված ուղղիչ համակարգային աշխատանքներ,
- Կենտրոնական համակարգի տվյալների հենքի կրկնօրինակման գործընթացի վերականգնում,
- ԲՄՍ համակարգի տվյալների հենքի ընդհատված կրկնօրինակման գործընթացի վերականգնում,
- ԲՊՌ համակարգի հետ կապված համակցման խնդիրների ուսումնասիրություն, լուծում և/կամ խորհրդվատվություն,
- ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անկանոն էլեկտրամատակարարման հետ կապված ամբողջական համակարգի աշխատանքի անվտանգ դադարացում և վերաթողարկում,
- Ընդհատված ժապավենային կրկնօրինակման գործընթացի վերականգնում,
- Վնացված կենսաչափախան անձնագրերի և նույնականացման քարտերի էքսպերտիզա և առաջացած իրավիճակից դուրս գալու նպատակով խորհրդատվության տրամադրում,
- Իրականացնել հազվադեպ կատարվող չպլանավորված ուղղիչ համակարգային աշխատանքներ՝ այդ թվում վնասված համակարգային վերականգնման աշխատանքներ, օրենսդրական փոփոխություններից բխող ծրագրային փոփոխույթունների համաձայնեցում, իրագործում, թեսթավորում և տեղադրում,
- Տրամադրել խորհրդատվություն՝ այլ համակարգի անցման ժամանակ տվյալների միգրացիայի մասով
Համակարգի սպասարկում և ծրագրային ապահովման ենթահամակարգեր.
• Կառավարել և պահպանել ծրագրային ապահովման մի շարք ենթահամակարգեր, ներառյալ տվյալների մուտքագրման համակարգերը՝ SDMS, SDPS, BMS, PE, QA, կենսաչափական համակարգեր, firewalls, LDAP համակարգեր, Piranha համակարգը, DB2 և Apache պրոքսի համակարգերը:
• Ապահովել այս համակարգերի անխափան աշխատանքը և վերականգնումը` ապահովելով շարունակական աջակցություն և թարմացումներ:
Որակավորումներ
• Բակալավրի աստիճան, ցանկալի է Համակարգչային գիտությունների, ՏՏ ճարտարագիտության կամ հարակից բնագավառի ոլորտում
• 7+ տարվա մասնագիտական փորձ
• Java-ի գերազանց իմացությունը պարտադիր է, իսկ Python-ի և JavaScript-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Տվյալների կառուցվածքների, ալգորիթմների և ծրագրային ապահովման նախագծման օրինաչափությունների ամբողջական իմացություն
• Տվյալների բազայի համակարգերի և SQL-ի հետ աշխատելու փորձառություն (DB2-ի հետ աշխատանքի փորձը խիստ նախընտրելի է)
• Խնդիրներ լուծելու կարողություններ
• Հաղորդակցման և առաջնորդության գերազանց հմտություններ՝ ներքին թիմերի և արտաքին շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու նպատակով
Դիմելու համար.
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@isaa.am էլ. հասցեին՝ նամակի առարկա դաշտում նշելով ՏՏ ավագ ճարտարագետ պաշտոնի անվանումը: