Մատչելիության հայտարարություն

Հայտարարությունը վերաբերում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համապատասխանությանը վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներին (WCAG - Web Content Accessibility Guidelines)։

Կայքը մշակվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի (ՀՏՀԳ) կողմից և տեղակայված է https://isaa.am/ տիրույթում։ Հայտարարությունը չի տարածվում ենթադոմեյնների տիրույթում հրապարակված վեբ բովանդակության վրա։

Մեր նպատակն է ապահովել կայքի մատչելիությունը հնարավորինս մեծ թվով օգտատերերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Դուք պետք է կարողանաք՝

  • մեծացնել էկրանի չափսերը մինչև 300%՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
  • կայքի մեծ մասը նավարկել միայն ստեղնաշարի օգնությամբ,
  • կայքի մեծ մասը նավարկել խոսքը ճանաչող ծրագրերի միջոցով,
  • Կայքի մեծ մասից օգտվել էկրանընթերցիչների միջոցով (ներառյալ JAWS-ի, NVDA-ի, eSpeak-ի և VoiceOver-ի ամենաթարմ տարբերակները):

Որքանո՞վ է այս կայքը մատչելի

Կայքի որոշ մասեր ամբողջությամբ մատչելի չեն, օրինակ՝ 

  • Տեխնիկական սահմանափակումներով պայմանավորված՝ Safari դիտարկչում ընտրված դաշտերը չեն եզրագծվում։
  • Որոշ էջեր պարունակում են տերմիններ և մասնագիտական դրույթներ, որոնք կարող են դժվարություններ առաջացնել հաշմանդամություն ունեցող օգտատերերի  համար։

Համապատասխանության կարգավիճակ

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության պաշտոնական կայքն ամբողջությամբ համապատասխանում է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG) 2.1 AA մակարդակի ստանդարտներին:

Ինչպե՞ս ենք բարելավելու կայքի մատչելիությունը

Կայքի աշխատանքը մշտապես վերահսկվելու է, իրականացվելու են պարբերական բարելավումներ։ Կատարվող բոլոր փոփոխությունները թեստավորվելու են, վերանայվելու է համապատասխանության կարգավիճակը, մասնավորապես՝

  • կայքը փորձարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ,
  • իրականացնելով անհրաժեշտ այլ աշխատանքներ՝ սահմանված ստանդարտներին կայքի համապատասխանությունը պահպանելու ուղղությամբ:

Հետադարձ կապ

Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին,  տեղեկացրեք մեզ՝

  • ուղարկելով նամակ info@isaa.am էլ. փոստի հասցեին,
  • զանգահարելով +374 (95) 56 51 59 հեռախոսահամարով։

Մենք կդիտարկենք Ձեր առաջարկը և կպատասխանենք 72 ժամվա ընթացքում:

Մատչելիության հայտարարության կազմումը

Մատչելիության հայտարարությունը ստեղծվել է 2025 թվականի հունվարին:

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կայքը վերջին անգամ փորձարկվել է 2025 թվականի հունվարին «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից ստուգման ավտոմատացված Accessible web գործիքի միջոցով։