Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
Լոգոտիպ, կլորակներ իրար կպած օվալ գծեր

Թվային նույնականացում

Օրեցօր ավելի թվայնացվող աշխարհում գործարքների գերակշիռ մասն առցանց է, փաստաթղթերը՝ թվային։ Ուստի քաղաքացու անվտանգ նույնականացումը և տվյալների պահպանումն այսօր առավել կարևոր են, քան երբևէ։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ստանձնել է պատասխանատվություն՝ աջակցելու Հայաստանում թվային ինքնության նորագույն ստանդարտների ներդրմանը հետևյալ միջոցներով.

  • աջակցություն միջազգային eIDAS 2.0 ստանդարտին համապատասխան թվային ինքնության և ստորագրության ծառայությունների ներդրմանը Հայաստանում,
  • թվային նույնականացման «ԵսԵմ» բրենդի ստեղծում,
  • միասնական մուտքի ազգային «ԵսԵմ» հարթակի ստեղծում,
  • թվային ստորագրության ազգային «ԵսԵմ» հարթակի ստեղծում։

ՀՏՀԳ-ի՝ թվային նույնականացման թիմի գլխավոր նպատակներից մեկը մասնավոր և պետական հատվածի էկոհամակարգի ստեղծումն է, ինչը թույլ կտա ապահովել թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտների ներդրումը՝ որպես բաց, վստահության վրա հիմնված թվային հասարակության հիմք:

Ընթացիկ նախագծեր՝