Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
լոգո երեք շրջան միացված կոր գծերով

Փոխգործելիություն

Փոխգործելիությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության առանցքային ուղղություններից մեկն է, որի ջանքերն ուղղված են Հայաստանի թվային ենթակառուցվածքների կառավարմանը:

Փոխգործելիության նպատակը պետական գերատեսչությունների և վերջիններիս համակարգերի արդյունավետ և անխափան համագործակցության համար նախադրյալների ստեղծումն է՝ տվյալների արդյունավետ կառավարման և հասանելիության միջոցով:

ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների միջև փոխգործելիությունն այժմ ապահովվում է «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից։ ՀՏՀԳ Տվյալների կառավարման և Փոխգործելիության թիմն աշխատում է տվյալների մշակման մեթոդոլոգիայի, կանոնների և ուղեցույցների սահմանման ուղղությամբ, ինչպես նաև, համագործակցելով «Էկենգ» ՓԲԸ-ի հետ, աշխատանքներ է իրականացնում փոխգործելիության առկա համակարգերի բարելավման ուղղությամբ՝ դրանք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։

Տվյալների արդյունավետ կառավարումն ու փոխգործելիությունը ենթադրում են «տվյալը միայն մեկ անգամ» և «ամպայինն առաջինը» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա նպատակն է ստեղծել հիմքեր տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման և ներդրման, ծառայությունների սահուն և տվյալահեն կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։