Օգոստոս, 2023 թ․, ՀՏՀԳ
«Կյանքի իրադարձությունների» թվայնացման ամփոփ նկարագիր՝ ներառյալ խնդիրների բացահայտման մեթոդաբանությունը և նախագծի իրականացման մոտեցումը:
Ներբեռնել (PDF)
*Ամփոփ նկարագիրը առկա է միայն անգլերեն
Ծառայությունների մատուցումը «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարության հիմնական բաղադրիչն է։ Ռազմավարության գլխավոր նպատակներից մեկը ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումն է՝ կենտրոնանալով քաղաքացիների կարիքների վրա և ներդնելով քաղաքացիներից հետադարձ կարծիքների ստացման, գնահատման և հաշվետու կառավարման թափանցիկ մեխանիզմներ։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն աջակցում է բարեփոխումների ծրագրին` կառավարելով թվային փոխակերպման 12 «կյանքի իրադարձությունների» պիլոտային նախագծերը։ Գործակալությունը համագործակցում է հայաստանյան գերատեսչությունների հետ՝ համակարգելով նախագծերը, իրականացնելով հետազոտություններ և քաղաքացիներին տրամադրելով Հայաստանի թվային ճարտարապետությանը համապատասխանող էական լուծումներ։
«Կյանքի իրադարձությունները» մարդու կյանքի նշանակալի դրվագներն են՝ երեխայի ծնունդ, բնակարանի կամ ավտոմեքենայի ձեռքբերում և այլն։ Այս իրադարձությունները հաճախ ֆինանսական և իրավական հետևանքներ են առաջացնում և քաղաքացիներից պահանջում շփվել պետական և մասնավոր տարբեր կազմակերպությունների հետ:
Կյանքի իրադարձությունների շրջանակներում ստացված ծառայությունների որակը կարող է երկարատև ազդեցություն ունենալ կառավարության հանդեպ քաղաքացիների վստահության վրա։ Ուստի այսօր աշխարհի շատ երկրներում կառավարությունը ծառայությունները թվայնացնում է հենց «կյանքի իրադարձությունների» վրա հիմնված մոտեցմամբ:
«Կյանքի իրադարձությունների» թվայնացման նախագծի իրականացման 2 հիմնական նպատակներն են.
Այս նպատակների իրագործման համար մենք աշխատում ենք թվայնացման միջգերատեսչական համագործակցության մոդելով, որի շրջանակներում բիզնես գործընթացների վերլուծությունը, թվային փոխակերպումն ու թվային համակարգերի նախագծումն իրականացվում է մարդակենտրոն սկզբունքով։
Մենք կիրառում ենք նաև “Sludge Audit” մեթոդաբանության վարքագծային մոդելը, որը թույլ է տալիս բացահայտել և նվազեցնել քաղաքացիների խնդիրները, որոնք առաջանում են կառավարության կողմից ծառայություններ ստանալիս։ Այս մեթոդաբանությունը ներդրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և Ավստրալիայի կառավարության մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում:
Յուրաքանչյուր «Կյանքի իրադարձության» համար.
«Կյանքի իրադարձությունների» թվային փոխակերպման նախագծի իրագործումից հետո Հայաստանում մատուցվող հանրային ծառայությունների որակը էապես կբարելավվի։ Մասնավորապես՝
Ներկայումս թվային փոխակերպման համար առանձնացվել են 12 «կյանքի իրադարձությունների» պիլոտային նախագծեր։
Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ կամ ցանկանում եք ներգրավվել «կյանքի իրադարձությունների» թվայնացման նախագծերում, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Օգոստոս, 2023 թ․, ՀՏՀԳ
«Կյանքի իրադարձությունների» թվայնացման ամփոփ նկարագիր՝ ներառյալ խնդիրների բացահայտման մեթոդաբանությունը և նախագծի իրականացման մոտեցումը:
Ներբեռնել (PDF)
*Ամփոփ նկարագիրը առկա է միայն անգլերեն