Վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորում
Նորություններ
Ներսես Երիցյանը Catalyst Talks-ի շրջանակում ներկայացրել է Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը
Կիբեռանվտանգությունը՝ վստահելի թվային միջավայրի հիմքում
OGP համաժողովի շրջանակում քննարկվել է Հայաստանի թվային կառավարման նոր ճարտարապետությունը
Ծրագրեր
«ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակ
Կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։
«Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրեր
Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը։ Մասնավորապես՝ մշակվել են «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար ճանապարհային քարտեզներ։
Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն (AM-CERT)
ՀՏՀԳ կողմից հիմնադրված AM-CERT-ի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։
Հայաստանի փոխգործելիության հարթակ
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցում է ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի կառույցների հետ՝ ապահովելու փոխգործելիությունն ու տվյալների անվտանգ փոխանակումը «միայն մեկ անգամ» սկզբունքի պատշաճ կիրառմամբ։
Մեր տեսլականը
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տեսլականը վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումն է։ Մենք հավատացած ենք, որ ազգային երկարաժամկետ կենսունակության և ազգային հարստության խթանման երաշխիքը բաց, որակյալ և ապահով տվյալները, ենթակառուցվածքներն ու վստահության միջավայրն են։