Ծրագրի հայտադիմումների ընդունումը բացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին, իսկ ծրագրի մեկնարկը տրվում է մայիս ամսին:
Նախնական հետաքրքրության հայտը կարող եք լրացնել այստեղ:
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» նպատակն է ձևավորել Հայաստանի թվային վերափոխման առաջնորդների հաջորդ սերունդը։ Ծրագիրը նախատեսված է ավարտական կուրսերում սովորող ուսանողների և նորավարտ երիտասարդ մասնագետների համար և նրանց առաջարկում է գործնական գիտելիքներ և փորձ թվային կառավարման, կիբեռանվտանգության և տեղեկատվական համակարգերի ոլորտներում։
«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» տևողությունը 1 տարի է: Միանալով ծրագրին՝ մասնակիցները հնարավորություն ունեն ընտրելու Գործակալության 6 բաժիններից 3-ը՝ փորձառությունն անցնելով հենց այդ թիմերում:
Աշխատելով Գործակալության 3 տարբեր թիմերում՝ մասնակիցները ձեռք են բերում ամբողջական պատկերացում, փորձ և գիտելիք թվային վերափոխման ու թվայնացման մասին: Լավագույնները ծրագրի ավարտից հետո կունենան հնարավորություն շարունակելու իրենց ճանապարհը Գործակալությունում՝ ստանալով աշխատանքի առաջարկ:
ՀՏՀԳ-ի 6 թիմերն են՝
Հայաստանի տեղեկատվական համակարգերի «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը» տալիս է հնարավորություն՝
Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի կամ մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորող բոլոր այն ուսանողները և նորավարտ երիտասարդ մասնագետները, ովքեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման, կիբեռանվտանգության, քաղաքականությունների վերլուծության, ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտների կրթություն կամ փորձառություն:
Ծրագրի հայտադիմումների ընդունումը բացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին, իսկ ծրագրի մեկնարկը տրվում է մայիս ամսին:
Նախնական հետաքրքրության հայտը կարող եք լրացնել այստեղ:
«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը» հիմնված է երեք հիմնական արժեքների վրա՝
Ծրագիրը մասնագետներին ներգրավում է կես դրույքով, ինչը թույլ է տալիս համատեղել կրթությունը և աշխատանքը։
Ո՛չ, ծրագրի ընթացքում բոլոր մասնակիցները պետք է աշխատեն Գործակալության երեք տարբեր թիմերում՝ յուրաքանչյուրում 4 ամիս։
Այո, դուք ունեք հնարավորություն ընտրելու ձեր հետաքրքրություններին համապատասխան 3 թիմ։
Այո՛, ծրագիրը վարձատրվող է, ներառում է նաև սոցիալական փաթեթ, որը կարող եք օգտագործել ձեր ուսման վարձի, առողջության կամ հանգստի ֆինանսավորման համար։
Այո՛, թվայնացման ոլորտում փորձառությունը պարտադիր չէ։
Ո՛չ, ծրագիրը հեռավար չէ: Ձեզանից ակնկալվում է աշխատել գրասենյակից՝ շաբաթական մեկ օր հեռավար աշխատելու հնարավորությամբ։
Այո՛, ծրագիրը մասնագետներին ներգրավում է կես դրույքով, ինչը թույլ է տալիս համատեղել կրթությունը և աշխատանքը։
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կունենան հնարավորություն ծրագրի ավարտից հետո շարունակելու իրենց աշխատանքը Գործակալությունում:
Հավաքագրման գործընթացը սկսվում է հոկտեմբերին, իսկ հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է։ Մասնակիցների ընտրության փուլի տևողությունը 3 ամիս է․ այն սկսվում է փետրվար ամսին և ավարտվում ապրիլին: Ծրագիրը մեկնարկում է ամեն տարվա մայիս ամսին։
Ծրագրին հնարավոր է մասնակցել միայն մեկ անգամ: Իսկ եթե նախորդ տարի դիմել եք և չեք ընտրվել, այս տարի ևս կարող եք փորձել: