Մրցույթների հայտարարություններ
Ստորև կգտնեք «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից հրապարակվող մրցույթները։
Ընթացիկ
февраль 23, 2026
Առաջարկների ներկայացման հրավեր (RFP)
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը հայտարարում է`
«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության՝ որպես հանրային ծառայության նոր տեսակի, ստեղծման, ձևավորման, մարդկային ռեսուրսների կառավարման և գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման» խորհրդատվական ծառայությունների Առաջարկների ներկայացման հրավեր (RFP):Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ ուղարկելով նամակ procurement@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Ավարտված
сентябрь 12, 2025
Ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման համակարգի գաղափարների մրցույթ
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) հայտարարում է գաղափարների մրցույթ՝ քաղաքացիներին ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման թվային համակարգի ստեղծման համար։Մեր նպատակը պարզ է. յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա գնահատել այն ծառայությունը, որից օգտվել է։Թվային եղանակով մատուցվող ծառայությունների գնահատման համար ՀՏՀԳ-ն արդեն իսկ մշակել է լուծում: Այժմ փնտրում ենք գաղափարներ ֆիզիկական ծառայությունները գնահատելու նոր լուծման մշակման համար։ Ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման գործող համակարգը հասանելի է Gnahatir.am հղումով։ Գաղափարների մրցույթի շրջանակներում ակնկալում ենք ստանալ՝
առաջարկներ գործող թվային համակարգի (Gnahatir.am) բարելավման վերաբերյալԿԱՄ
բոլորովին նոր համակարգի մշակման գաղափարներ։
Ստեղծվող թվային լուծման միջոցով պետք է ստացվեն տվյալներ ֆիզիկապես մատուցվող ծառայություններից օգտատերերի գոհունակության վերաբերյալ։ Ստացվող տվյալներին ներկայացվող որակական նվազագույն պահանջները կցված են (դրանց վերաբերյալ առաջարկներ ևս ընդունվում են)։Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս այցելել պետական ծառայություն մատուցող տարբեր գրասենյակներ՝ ավելի լայն և բազմակողմանի պատկերացում կազմելու համար։Ներկայացվող առաջարկը պետք է ներառի համակարգի նկարագիրը (առավելագույնը 15 էջ) և ներկայացումը (Presentation):Ընտրված գաղափարների հեղինակները կհրավիրվեն ՀՏՀԳ՝
1 ժամ ներկայացում,
1 ժամ հարց-պատասխան ֆորմատով։
Գաղափարները ընդունվում են մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը։Ուղարկեք Ձեր առաջարկները info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Ավարտված
сентябрь 02, 2025
«Microsoft 365 Business Premium» ամպային հիմքով փաթեթի գնման բաց մրցույթ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է (ժամը՝ 17։00)։
Ստորև ներկայացված են մրցույթի հայտարարությունը, տեխնիկական մանրամասների վերաբերյալ փաստաթղթի երկլեզու տարբերակը (հայերեն և անգլերեն)։
Ավարտված
март 20, 2025
Տեխնոլոգիաների ծրագրավորման ծառայությունների ձեռքբերման գնանշման հարցում
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ներկայացնում է գործընկերության նոր առաջարկ՝ տեխնոլոգիաների ծրագրավորման ծառայությունների (outstaffing) ձեռքբերման համատեքստում։Արտապատվիրակված ծառայությունների մատակարարն աջակցելու է ՀՀ-ում երեխայի ծնունդը գրանցելու համար բոլորովին նոր թվային ծառայության մատուցմանը, ինչը նպաստելու է Հայաստանի թվային հասարակության և տնտեսության ձևավորմանը:Եթե ձեր ընկերությունն ունի տեխնոլոգիական նախագծերի անձնակազմի (ճկուն (agile) մոտեցմամբ աշխատող) համալրման փորձ, խնդրում ենք պատասխանել ստորև ներկայացված գնանշման հարցմանը:
Ավարտված
ноябрь 07, 2024