ԿիբեռանվտանգությունԸնթացիկ

Կարնեգի Մելլոն համալսարանը Հայաստանում է․ միացե՛ք կիբեռանվտանգության կրթական աշխատարանին

октябрь 14, 2025

Հայաստանում առաջին անգամ կիբեռանվտանգության կրթության և հետազոտությունների համաշխարհային առաջատարներից Կարնեգի Մելլոն համալսարանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կանցկացնեն աշխատարան՝ կրթական և ուսումնական ծրագրերի մշակման թեմայով։

Աշխատարանը նախատեսում է՝

  • ներկայացնել կրթական միջազգային ստանդարտներ և ուղղություններ,
  • քննարկել կրթական ծրագրերի հիմնական առանձնահատկությունները,
  • ներկայացնել կիբեռանվտանգության ուսուցման ժամանակակից մեթոդներ՝ գործնական դասընթաց, կիբեռ սիմուլյացիաներ, փորձառնական ուսուցում,
  • ծանոթացնել հետազոտական արդի հնարավորությունների հետ:

Մասնակցությունը բաց է կրթական բոլոր կառույցների, բուհերի, բարձրագույն ուսումնական և վերապատրաստման հաստատությունների համար։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 18։30-ին, ՀՏՀԳ գրասենյակում։

Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20-ն է։

Աշխատարանին մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://lnkd.in/gH_9hi4v

Միասին ձևավորենք կիբեռանվտանգության կրթության ապագան՝ համատեղելով համաշխարհային փորձը և հնարավորությունները։