Օգտատիրոջ փորձառություն և ծառայություններԿյանքի իրադարձություն

Համատեղ աշխատաժողով՝ առողջապահության ոլորտում թվային ծառայությունների մշակման ուղղությամբ

март 24, 2026

Հանրային ծառայությունների բարելավման ռազմավարության շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը շարունակում են համատեղ աշխատանքը՝ առողջապահության ոլորտում ծառայությունների և ծրագրերի թվայնացման ուղղությամբ։

Այս համագործակցության շրջանակում կայացել է աշխատանքային հանդիպում՝ Առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի, ինչպես նաև նախարարության, գործակալության և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում թվայնացման գործընթացի առաջնահերթությունները, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման միասնական ստանդարտներին համապատասխան մոտեցումները։

Քննարկման առանցքային ուղղություններից էր նաև նախարարության կողմից մատուցվող ծառայությունների հստակեցումը՝ համաձայն ՀՏՀԳ-ի կողմից մշակված մեթոդաբանության։