Կիբեռանվտանգության նորություններ
Կիբեռանվտանգություն
ноябрь 20, 2025
Ծանոթացեք Հայաստանի առաջին ուսանողական ազգային կիբեռթիմի հետ
Ամիսներ տևած ինտենսիվ ուսուցման, վարժանքների և դժվարին մրցակցության արդյունքում կայացավ Ուսանողական ազգային կիբեռվարժանքը․ պաշտոնապես ձևավորվեց Հայաստանի առաջին ուսանողական ազգային կիբեռթիմը։
Միացե՛ք մեզ՝ շնորհավորելու երեք լավագույն թիմերին, ովքեր իրենց ձեռք բերած գիտելիքներով, ջանասեր աշխատանքով և նվիրվածությամբ վաստակեցին այս բացառիկ հնարավորությունը՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային ուսանողական կիբեռմրցաշարերում։
1-ին հորիզոնական — Team DedSec
Հովհաննես Ավագյան (Թիմի ղեկավար) – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մաքսիմ Պետրոսյան – Հայաստանի ամերիկյան համալսարան
Ադելինա Զախարյան – Երևանի պետական համալսարան
Արտյոմ Յակովլև – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ժոզեֆ Հարությունյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2-րդ հորիզոնական — Team ByteForce
Սերժ Սարգսյան (Թիմի ղեկավար) – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Սանդրո Հակոբյան – Երևանի պետական համալսարան
Էրիկ Գրիգորյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հասմիկ Քիլիմջյան – Հայաստանի ամերիկյան համալսարան
Դավիթ Օհանյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
3-րդ հորիզոնական — Team DefTheme
Միլենա Եսայան (Թիմի ղեկավար) – Հայ-ռուսական համալսարան
Զորայր Սիրոյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ալեն Մանգասարյան – PicsArt Academy
Դավիթ Մաթիաշվիլի – PicsArt Academy
Ստեփան Խաչատրյան – Մենեջմենթի համալսարան
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին․ սա նոր ճանապարհի խոստումնալից սկիզբն է։
Կարողությունների զարգացումԿիբեռանվտանգություն
ноябрь 12, 2025
Կայացավ Հայաստանի առաջին ուսանողական ազգային կիբեռվարժանքը
Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իր բնույթով բացառիկ նախաձեռնություն է՝ կոչված ուսանողների կիբեռկարողությունների կատարելագործմանն ու երկրի կիբեռդիմակայունության ամրապնդմանը: Նախորդող 5 ամիսների ընթացքում Հայաստանի առաջատար համալսարանների, կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ պայքարում էին Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմը ձևավորելու համար:Ամիսներ տևած այս մրցակցային և ինտենսիվ ճանապարհը 60 լավագույն ուսանողներին հասցրեց կիբեռվարժանքի եզրափակիչ փուլ: Տաս ժամ տևած դժվարին պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին 15 ուժեղագույն մասնակիցները։ Վերջիններս կձևավորեն Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմը՝ մասնակցելու եվրոպական կիբեռմրցաշարին:Նախաձեռնությունը ՀՏՀԳ առաքելության կարևորագույն մասն է՝ ուղղված Հայաստանի անվտանգ թվային ապագայի կառուցմանը, որը հնարավոր կլինի իրագործել՝ երիտասարդներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ։ Այն կանցկացվի ամեն տարի՝ կերտելով եռանդուն և անվախ կիբեռառպաշտպանների համայնք։
Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ նախաձեռնությամբ։
ԿիբեռանվտանգությունԿայացած միջոցառումներ
октябрь 22, 2025
Միջազգային կիբեռզորավարժությունը Հայաստանում․ ամրապնդելով դիմակայունությունը
Հայաստանում անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կիբեռզորավարժությունը՝ միավորելով պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, մասնավոր հատվածի ընկերություններին, տեղական և միջազգային գործընկերներին՝ համատեղ ուժերով զարգացնելու կիբեռ կարողությունները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումը օրեցօր ավելի կարևոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող և ընդլայնվող կիբեռսպառնալիքները։
Սա պահանջում է հստակ և նպատակային քայլեր, որոնք Կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների և միջազգային գործընկերների հետ»,- նշեց նախարարը։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծեց, որ հարթակի նպատակն է անվտանգության քաղաքականությունը վերածել գործառնական համակարգերի, ստանդարտների և կարողությունների, որոնց շնորհիվ Հայաստանը դառնում է առավել անվտանգ, իսկ թվային կառավարումը՝ ավելի ուժեղ։
Նա նշեց, որ նման վարժանքները նպաստում են համակարգված համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը և արագ արձագանքման կարողությունների զարգացմանը։ Միջոցառումը նաև նպաստում է պետական-մասնավոր գործընկերային էկոհամակարգի կայացմանը։
ITU կիբեռվարժանքը դարձել է միջազգային համագործակցության հարթակ, որն օգնում է բարելավել Հայաստանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների մասնագետների կարողությունները, սերմանել պաշտպանության համընդհանուր մշակույթ, որտեղ յուրաքանչյուր կառույց և ընկերություն մասնակցում է ազգային դիմակայունության ամրապնդմանը։
Դիմակայունությունը կառուցվում է համագործակցության միջոցով։ Աշխատելով միասին մենք կառուցում ենք ոչ միայն ապահով համակարգեր, այլև հուսալի ապագա մեր քաղաքացիների և բիզնեսի համար։
Կիբեռանվտանգություն
август 06, 2025
Նոր կրթական մոտեցում կիբեռանվտանգության ոլորտում․ հաջողությամբ ավարտվեց Կիբեռանվտանգության երկրորդ սպրինտը
Թումո Լաբերի հետ համատեղ իրականացվող կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կայացավ թվով երկրորդ կիբեռանվտանգության սպրինտը, որի ընթացքում 40 երիտասարդ՝ 10 թիմ, ներկայացրին կիբեռանվտանգության ոլորտում նորարարական նախագծեր՝ տվյալների արտահոսքի հայտնաբերումից մինչև ֆիշինգի դեմ պաշտպանության գործիքներ, կրթական ծրագեր և այլն։Սպրինտում հաղթող ճանաչվեցին CyberStorm և Crazy Hackers թիմերը: Շնորհավորում ենք առաջին կարևոր հաղթանակի կապակցությամբ և վստահաբար փաստում, որ սա կիբեռանվտանգության աշխարհում ձեր ճանապարհի միայն սկիզբն է: Կիբեռանվտանգության սպրինտը Թումո Լաբերի հետ իրականացվող բազմաշերտ նախաձեռնության միայն մեկ բաղադրիչն է: Համատեղ մշակված կիբեռանվտանգության կրթության ծրագիրը՝ նորարար, եզակի և պրակտիկ մոդել է, որը հիմնված է չորս հիմնական բաղադրիչների վրա՝
Նախագծահեն ուսուցում
Կիբեռանվտանգության սպրինտներ
Կիբեռանվտանգության բութքեմբ՝ «42» դպրոցի ուսանողների համար
Կիբեռանվտանգության ինքնուսուցման ծրագիր
Գործակալությունը հետևողական է ներդնելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կիբեռ կրթական ուղի և կարիերայի հնարավորություններ՝ երկրում բարձրակարգ կիբեռ մասնագետների էկոհամակարգ ստեղծելու տեսլականով:
Կիբեռանվտանգություն
апрель 03, 2025
Կիբեռանվտանգությունը թվային ֆինանսներում. դիմակայունության և նորարարության ապահովում
Երևանում կայացավ “Doing Digital Forum 2025”-ը․ թվային ֆինանսներին և նորարարական տեխնոլոգիաներին նվիրված առաջատար հարթակ, որը համախմբեց փորձագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և ոլորտի առաջատարների տեղական և միջազգային համայնքը։
Այս տարի ֆորումը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, որի ընթացքում քննարկվեցին թվային ֆինանսների ոլորտում տեղի ունեցող արագ փոփոխություններն ու դրանց հնարավոր ազդեցությունները։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասսարջյանը ֆորումին հանդես եկավ հիմնական ելույթով՝ ընդգծելով կիբեռանվտանգության առանցքային դերը թվային փողի ապագայի ձևավորման գործում։ Վերջինս կարևորեց կիբեռանվտանգության դիմակայունության նշանակությունը վստահելի և անվտանգ թվային ֆինանսական համակարգեր կառուցելիս՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սահմաններից դուրս։
Պարոն Քասսարջյանը ներկայացրեց Հայաստանի գրանցած առաջընթացը համաշխարհային թվային ֆինանսների էկոհամակարգում՝ անդրադառնալով կիբեռանվտանգության ոլորտում ներդրումներին, կարգավորվող շրջանակի ձևավորմանը և ֆինանսական տեխնոլոգիաների նորարարություններին։ Թվային արժույթների շնորհիվ ոլորտում տեղի ունեցող վերաձևավորման ֆոնին՝ խոսնակը կարևորեց Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների անվտանգության և դիմակայունության ապահովումը։
«Թվային ֆինանսների հիմքում անվտանգություն ներդնելով՝ մենք կարող ենք խթանել նորարարությունը՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերը»,- իր խոսքում նշել է Շանթ Քասսարջյանը։
Գործակալության ներկայացուցիչն իր խոսքում ընդգծեց, որ դիմակայունությունը միայն տեխնիկական միջոց չէ․ այն պահանջում է առաջադեմ մտածողություն, որը թույլ է տալիս կանխատեսել և արձագանքել նոր ծագող սպառնալիքներին։ Վերջինս կոչ արեց մասնակիցներին կիբեռանվտանգությունը դիտարկել ոչ թե որպես բացառապես պաշտպանության միջոց, այլ որպես բիզնեսի կայունության և աճի ռազմավարական հնարավորություն։
Ֆորումը միջազգային փորձագետների համար ծառայեց որպես դինամիկ հարթակ՝ քննարկելու թվային ֆինանսների ապագան, կիսվելու փորձով և համագործակցելու ապահով և ներառական թվային ֆինանսական էկոհամակարգի ձևավորման շուրջ։
Կիբեռանվտանգություն
март 27, 2025
Կիբեռվարժանք առողջապահության ոլորտի փորձագետների համար
Առողջապահության ոլորտը կենսական նշանակություն ունի հասարակության կարիքներն ու պահանջները բավարարելու գործում: Հաշվի առնելով առողջապահության տեղեկատվական համակարգերում պահվող զգայուն անձնական տվյալների կարևորությունը՝ դրանց անվտանգության ապահովումն ու կիբեռխոցելիությունից պաշտպանությունը առաջնահերթություն է։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն առանցքային դեր է խաղում այս ջանքերում՝ անցկացնելով դասընթացներ և վարժանքներ՝ ապահովելու, որ կենսական ոլորտների փորձագետները պատրաստ լինեն կանխելու, արձագանքելու և պաշտպանելու իրենց կազմակերպությունները կիբեռ սպառնալիքներից:
Տվյալ ենթակառուցվածքները պաշտպանելու և առողջապահական ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու համար Գործակալությունը անցկացրել է կիբեռ վարժանք ոլորտի փորձագետների համար:
Կիբեռվարժանքի նպատակն էր՝ բարձրացնել առողջապահական ոլորտի պատրաստվածությունը կիբեռսպառնալիքների դեմ պայքարում՝ ծանոթացնելով արդի մարտահրավերներին ու հնարավոր կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ հզորացնել վերջիններիս գործնական հմտությունները մոդելավորված կիբեռ միջավայրում:
Երկօրյա զորավարժությունը կազմակերպվել է կիբեռպաշտպանության միջազգային առաջատար հարթակի մասնագետների հետ համատեղ, որին մասնակցել են առողջապահական ոլորտի թվով 17 գերատեսչության փորձագետներ։
Գործակալության կողմից նմանատիպ զորավարժությունների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ առանցքային դեր խաղալով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ամրապնդման գործում:
Կարողությունների զարգացումԿիբեռանվտանգություն
февраль 07, 2025
Գործակալությունում հյուրընկալեցինք առաջին CyberTech սպրինտի մասնակիցներին
Օրերս Գործակալությունում հյուրընկալեցինք առաջին CyberTech սպրինտի մասնակիցներին։ Կիբեռանվտանգության թիմը սպրինտի մասնակիցներին ներկայացրեց Գործակալության կողմից իրականացվող նախագծերն ու ծրագրերը, քննարկվեցին ոլորտում կարիերայի հնարավորությունները։ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանն երիտասարդների հետ զրուցեց երկրի զարգացման գործում նորարարության և գիտության դերի ու կարևորության մասին՝ ոգեշնչելով նրանց սահմանել մեծ նպատակներ և չվախենալ մարտահրավերներից: Մասնակիցների հետ քննարկվեցին վերջիններիս գաղափարները, որոնք պատրաստվում են իրագործել սպրինտի շրջանակներում։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կխթանի կիբեռանվտանգության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում նորարար, ստեղծագործ ու հավակնոտ գաղափարների իրագործմանը։ Նախաձեռնությունն իրականացվում է Թումո լաբերի հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում:
Կիբեռանվտանգություն
февраль 06, 2025
#Hackշաբթին՝ կիբեռանվտանգության ոլորտի հնարավորությունները քննարկելու հարթակ
Փետրվարի 6-ին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մասնակցեց #Hackշաբթի կիբեռանվտանգության ոլորտային միջոցառմանը, որը կազմակերպվել էր գործընկեր @CyHub Armenia- EIF Cybersecurity Initiative-ի կողմից։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին կիբեռանվտանգության ոլորտի առանձնահատկությունները, մասնագետների հանդեպ աճող պահանջարկը, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորությունները։
Կիբեռանվտանգություն
декабрь 23, 2024
«Humans vs AI Capture the Flag 2024»` Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը շարունակում է խթանել կիբեռ կարողությունների զարգացումը Հայաստանում
Դեկտեմբերի 20-21-ին Ինժեներական քաղաքում կազմակերպվել է «Humans vs AI Capture the Flag 2024» կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը։ Մրցույթն անցկացվել է Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության (Գործակալության) աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։
Մրցույթի նպատակն էր խթանել կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանում, նպաստել կարողությունների կատարելագործմանը եւ արդիական լուծումների մշակմանը`համագործակային միջավայր ստեղծելու միջոցով:
Մրցույթի մասնակիցները 24 ժամ շարունակ ուսումնասիրել են արհեստական բանականության հետ կապված խոցելիություններ տարբեր սցենարներային իրավիճակներում, փորձել են հայտնաբերել վնասակար ծրագրերի առկայություն եւ լուծել իրական խնդիրներ։
Գործակալությունը, կիբեռանվտանգության ակտիվ համայնք ձեւավորելու իր շարունակական հանձնառության շրջանակում, կարեւորում է նման ձեւաչափով միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են ստեղծում հզորացնել թե՛ սկսնակ տաղանդների, թե՛ փորձառու մասնագետների կարողությունները կիբեռանվտանգության իրական մարտահրավերները հաղթահարելու եւ այսօրվա արագ զարգացող թվային միջավայրի պաշտպանւթյան կարեւորագույն խնդիրները լուծելու համար։
Կիբեռանվտանգություն
декабрь 05, 2024
Հայաստանի ազգային կիբեռանվտանգության առաջին զորավարժությունն ամրապնդեց կիբեռանվտանգության դիմակայունությունը և կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորների կարողությունները
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ), ՀՀ Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հաջողությամբ կազմակերպեցին Հայաստանի առաջին ազգային կիբեռ զորավարժությունը:
Երևանում անցկացված միջոցառումը համախմբեց ավելի քան 200 մասնագետների՝ կառավարությունից, ակադեմիական համայնքից և կրիտիկական ենթակառուցվածքներից՝ հզորացնելու երկրի կիբեռանվտանգության կարողությունները և խթանելու միջոլորտային համագործակցությունը:
Կիբեռվարժանքի առաջնային նպատակն էր հզորացնել տարբեր շահառուների, այդ թվում՝ պետական գերատեսչությունների, վերահսկող մարմինների, հեռահաղորդակցության օպերատորների, ֆինանսական հաստատությունների և հանրային ծառայությունների հաղորդակցման և միջադեպերին արձագանքելու կարողությունները: Ներգրավելով մասնակիցների լայն շրջանակ՝ միջոցառումն ուղղված էր կիբեռանվտանգության աճող սպառնալիքներին դիմակայելու համակարգված և միասնական մոտեցման մշակմանը, ինչպես նաև երկրի կրիտիկական ենթակառուցվածքների կայունությունն ապահովելուն։
Միջոցառման առաջին օրը նվիրված էր կիբեռանվտանգության՝ գլոբալ և տարածաշրջանային զարգացող շրջանակի վերաբերյալ քննարկումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի առանձնահատկություններին։ Փորձագետները ներկայացրեցին կիբեռանվտանգության վերջին միտումները, մարտահրավերները և զարգացող տեխնոլոգիաների դերը: Հիմնական քննարկումները ծավալվեցին տարբեր շահառուների միջև համագործակցության, նորարարական մոտեցումների և արդյունավետ քաղաքականության մշակման միջոցով անվտանգ և ճկուն թվային ապագայի կառուցման շուրջ։ Թեմաները ներառում էին իրավական կարգավորումներ, տեխնիկական հագեցվածություն, կազմակերպչական կառուցվածքներ, կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ և տարածաշրջանային համագործակցության ջանքեր:
Օրվա առանցքային պահերից էր ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտների համար կազմակերպված գործնական ինտերակտիվ վարժությունների շարքը։ Ինտերակտիվ վարժանքները մասնակիցներին թույլ տվեցին ներգրավվել սցենարի վրա հիմնված քննարկումների մեջ՝ մոդելավորելով արտակարգ իրավիճակների արձագանքները և ուսումնասիրելով, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպչական թիմեր աշխատել ճգնաժամի դեպքում՝ իրական ժամանակում վերանայելու դերերը, ընթացակարգերը և արձագանքները:
Երկրորդ օրը ուշադրությունը կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորների գործնական տեխնիկական ուսուցման վրա էր: Մասնակիցները իրականացրել են կառուցվածքային վարժանքներ, որոնք հիմնված են մոդելավորված կիբեռսպառնալիքների վրա, ներառյալ՝ կիբերհարձակումների զարգացող ձևերը:
Այս սիմուլյացիան արժեքավոր պատկերացումներ է տվել կիբեռռիսկերի ըմբռնման, կանխարգելման և դրանց արձագանքման վերաբերյալ՝ մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և գործիքներ՝ բարձրացնելու վերջիններիս պատրաստականությունն ու ճկունությունը: Զորավարժությունները կոչված էին ամրապնդելու միջոլորտային համագործակցությունը և նպաստելու մասնակիցների միջև փորձառության և տեղեկատվության փոխանակմանը:
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Առաջին ազգային կիբեռվարժանքը ոչ միայն նպաստեց կիբեռանվտանգության ներկայիս սպառնալիքների շուրջ ավելի խորը ըմբռնմանը, այլև Հայաստանի կիբեռանվտանգության հիմնական շահառուների միջև հարթակ ստեղծեց շարունակական համագործակցության և կարողությունների զարգացման համար: Այս իրադարձության շնորհիվ Հայաստանն ավելի ամրապնդեց իր հանձնառությունը կիբեռանվտանգության ամուր շրջանակի մշակման հարցում, որն ունակ է պաշտպանել իր կրիտիկական ենթակառուցվածքները և ապահովել իր թվային միջավայրի անվտանգությունը»։
Կիբեռանվտանգություն
ноябрь 29, 2024
Նոր համագործակցություն կիբեռանվտանգության ոլորտում
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցություն է սկսել միջազգային հեղինակավոր «Have I Been Pwned» նախագծի հետ։
«Have I Been Pwned»-ը կիբեռանվտանգության առաջատար հարթակ է, որը մշտադիտարկում և հավաքագրում է տեղեկատվություն համացանցում տեղի ունեցած տվյալների արտահոսքերի վերաբերյալ։ Հարթակի տվյալների բազան ներառում է ավելի քան 14 միլիարդ արտահոսքի ենթարկված հաշիվների տվյալներ։Այս համագործակցության արդյունքում համակարգը Գործակալության թիմին կծանուցի պետական բոլոր դոմեյններին վերաբերող արտահոսքերը և հնարավորություն կտա արտահոսքի դեպքում արագ իրականացնել կիբեռ միջադեպերի արձագանքման գործընթացը՝ նվազեցնելով կամ կանխելով հետագա վնասը։ Արդյունքում, այն կօգնի նվազեցնել տվյալների կորստի, ֆինանսական կորստի, գործառնական խափանման և հեղինակությանը վնասելու վտանգը:
Ավտոմատ ծանուցման համակարգը երաշխավորում է, որ կրիտիկական ենթակառուցվածքի շարունակական մոնիտորինգը կատարվում է արտահոսքի համար՝ բարելավելով կիբեռհարձակումների դեմ ընդհանուր դիմադրողականությունը և բարձրացնելով Հայաստանի պետական և մասնավոր հատվածի ենթակառուցվածքների անվտանգային դիրքը:
Նախագիծը համագործակցում է թվով 37 երկրների կառավարությունների հետ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Դանիան, Գերմանիան, և այլն՝ աջակցելով իրականացնել մշտադիտարկումը։
Արհեստական ԲանականությունԿիբեռանվտանգություն
октябрь 05, 2024
Գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արհեստական բանականությունը և կիբեռանվտանգության ապագան․ գլոբալ մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկում
Հոկտեմբերի 4-7-ը Երևանում անցկացվող WCIT միջոցառման շրջանակում Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ կազմակերպել է «Արհեստական բանականությունը և կիբեռանվտանգության ապագան․ գլոբալ մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկում։
Քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ոլորտի միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ովքեր ներկայացրել են կիբեռանվտանգության ոլորտի միջազգային փորձը, առկա մարտահրավերները, ինչպես նաև՝ անդրադարձել են արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ գրանցվող համաշխարհային վերջին միտումներին։
Քննարկման ընթացքում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ պարոն Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն երկրի տեխնոլոգիական ենթակառուցվածքները նախապատրաստել ազգային կիբեռանվտանգության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը։
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ պարոն Արմեն Նուրբեկյանը կարևորել է ֆինանսական ոլորտի հանդեպ աճող ռիսկերը մեղմելու համար նախատեսվող կարգավորող և գործառնական շրջանակների կիրառումը։
Գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը մոդերատորի իր ամփոփիչ խոսքում կարևորել է կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ռիսկերի կառավարումը։
Страница 1 из 2