Կիբեռանվտանգություն

Կիբեռվարժանք առողջապահության ոլորտի փորձագետների համար

մարտի 27, 2025

Առողջապահության ոլորտը կենսական նշանակություն ունի հասարակության կարիքներն ու պահանջները բավարարելու գործում: Հաշվի առնելով առողջապահության տեղեկատվական համակարգերում պահվող զգայուն անձնական տվյալների կարևորությունը՝ դրանց անվտանգության ապահովումն ու կիբեռխոցելիությունից պաշտպանությունը առաջնահերթություն է։  

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն առանցքային դեր է խաղում այս ջանքերում՝ անցկացնելով դասընթացներ և վարժանքներ՝ ապահովելու, որ կենսական ոլորտների փորձագետները պատրաստ լինեն կանխելու, արձագանքելու և պաշտպանելու իրենց կազմակերպությունները կիբեռ սպառնալիքներից:  

Տվյալ ենթակառուցվածքները պաշտպանելու և առողջապահական ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու համար Գործակալությունը անցկացրել է կիբեռ վարժանք ոլորտի փորձագետների համար:  

Կիբեռվարժանքի նպատակն էր՝ բարձրացնել առողջապահական ոլորտի պատրաստվածությունը կիբեռսպառնալիքների դեմ պայքարում՝ ծանոթացնելով արդի մարտահրավերներին ու հնարավոր կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ հզորացնել վերջիններիս գործնական հմտությունները մոդելավորված կիբեռ միջավայրում:   

Երկօրյա զորավարժությունը կազմակերպվել է կիբեռպաշտպանության միջազգային առաջատար հարթակի մասնագետների հետ համատեղ, որին մասնակցել են առողջապահական ոլորտի թվով 17 գերատեսչության փորձագետներ։ 

Գործակալության կողմից նմանատիպ զորավարժությունների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ առանցքային դեր խաղալով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ամրապնդման գործում