Գործակալությունում հյուրընկալեցինք առաջին CyberTech սպրինտի մասնակիցներին
փետրվարի 07, 2025
Գործակալությունում հյուրընկալեցինք առաջին CyberTech սպրինտի մասնակիցներին
Օրերս Գործակալությունում հյուրընկալեցինք առաջին CyberTech սպրինտի մասնակիցներին։ Կիբեռանվտանգության թիմը սպրինտի մասնակիցներին ներկայացրեց Գործակալության կողմից իրականացվող նախագծերն ու ծրագրերը, քննարկվեցին ոլորտում կարիերայի հնարավորությունները։
ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանն երիտասարդների հետ զրուցեց երկրի զարգացման գործում նորարարության և գիտության դերի ու կարևորության մասին՝ ոգեշնչելով նրանց սահմանել մեծ նպատակներ և չվախենալ մարտահրավերներից: Մասնակիցների հետ քննարկվեցին վերջիններիս գաղափարները, որոնք պատրաստվում են իրագործել սպրինտի շրջանակներում։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կխթանի կիբեռանվտանգության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում նորարար, ստեղծագործ ու հավակնոտ գաղափարների իրագործմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Թումո լաբերի հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում: