ՀայտարարություններԷլեկտրոնային նույնականացում
январь 27, 2025
էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից:
Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։