Կիբեռանվտանգություն

#Hackշաբթին՝ կիբեռանվտանգության ոլորտի հնարավորությունները քննարկելու հարթակ

февраль 06, 2025

#Hackշաբթին՝ կիբեռանվտանգության ոլորտի հնարավորությունները քննարկելու հարթակ

Փետրվարի 6-ին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մասնակցեց #Hackշաբթի կիբեռանվտանգության ոլորտային միջոցառմանը, որը կազմակերպվել էր գործընկեր @CyHub Armenia- EIF Cybersecurity Initiative-ի կողմից։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին կիբեռանվտանգության ոլորտի առանձնահատկությունները, մասնագետների հանդեպ աճող պահանջարկը, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորությունները։ 

Քննարկում են կիբեռանվտանգության ոլորտի առանձնահատկությունները

Գործակալության կիբեռանվտանգության թիմի ներկայացուցիչը ներկայացրեց կիբեռանվտանգության ուղղությամբ Գործակալության նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը, ոլորտային հավաստագրերի տարբերակները՝ առանձնացնելով OSCC սերտիֆիկացման կարևորությունը։ 

Քննարկում են կիբեռանվտանգության ոլորտում կարիերայի հնարավորությունները

ՄԻԿ-ի հետ համատեղ իրականացվող “SEC-100: CyberCore - Security Essentials” դասընթացի արդյունքում OSCC սերտիֆիկատ ստացած մասնակիցները կունենան առավելություն՝ Գործակալությունում աշխատանքի անցնելու համար դիտարկվելիս։