Հրապարակվել են ծառայությունների թվայնացման սկզբունքները
апрель 15, 2024
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը աջակցում է Հայաստանի թվային հասարակության ստեղծմանը։ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ՝ մեր առաքելությունն է սահմանել հիմնական չափորոշիչներ հանրային ծառայությունների և թվային նախագծերի մատուցման համար:
Մեզ առաջնորդող չափանիշը «Հայաստանի թվային ճարտարապետությունն» է՝ կառավարության կողմից հաստատված մոտեցումը, որի հիմնական հենասյուներն են փոխգործելիությունը, անվտանգությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը:
Մեր թիմը բաղկացած է տարբեր ոլորտների տեխնոլոգիաներ և քաղաքականություն մշակող մասնագետներից, և մեր նպատակն է աշխատել բաց և թափանցիկ միջավայրում՝ պետական և մասնավոր հատվածի համագործակցությամբ ստեղծելու իրապես թվային հասարակություն։
Այս համատեքստում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համատեղ մշակվել են ծառայությունների թվայնացման սկզբունքներ՝ ուղղված օգտատերերի փորձառության բարելավմանն ու որակյալ ծառայությունների մատուցմաը։
Թվայնացման սկզբունքները և կից ուղեցույցները կարող եք գտնել «Թվայնացման ուղեցույցի» պաշտոնական կայքում։