Ավագ Ծրագրավորող / Թիմի Ղեկավար – Հայաստանի Բնակչության Պետական Ռեգիստր (ԲՊՌ)

սեպտեմբերի 22, 2025

Մեր մասին

Ցանկանու՞մ եք Ձեր ամենօրյա աշխատանքով նպաստել Հայաստանում քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու մեր երկրի թվային փոխակերպմանը, աշխատել այնպիսի նախագծերի վրա, որոնք փոխելու են Հայաստանի թվային ապագան Ձեր այսօրվա ջանքերի շնորհիվ։ 

Դուք ունեք այդ հնարավորությունը։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ստանձնել է վստահության վրա հիմնված թվային հասարակություն կերտելու առաքելությունը, և Դուք կարող եք դառնալ այն իրագործող թիմի անդամներից մեկը։ 

Ձեր մասին

Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող և մոտիվացված Ավագ Ծրագրավորող, որը կղեկավարի տեխնիկական թիմը՝ ստեղծելու Հայաստանի արդիական Բնակչության Պետական Ռեգիստրը, որը հանդիսանալու է երկրի թվային փոխակերպման հիմնասյունը։

Այս դերը կարևոր է ապահովելու համար անվտանգ  և քաղաքացիակենտրոն համակարգ, որը կծառայի որպես թվային ծառայությունների ողնաշար՝ ապահովելով քաղաքացիների կողմից տվյալների տրամադրման մեկանգամյա սկզբունքը, փոխգործելիությունը և քաղաքացիների անխափան փորձառությունը։ Որպես Ավագ Ծրագրավորող՝ Դուք կսահմանեք տեխնիկական ուղղությունը, կնպաստեք ծրագրային կոդին և կղեկավարեք ծրագրավորողների թիմը՝ ապահովելով, որ նախագծումը, կոդավորումը և մատակարարումը համապատասխանի որակի, անվտանգության և օգտագործման բարձրագույն չափանիշներին։

Աշխատանքային պարտականություններ

  • Ղեկավարել Բնակչության Պետական Ռեգիստրի նախագծումը և զարգացումը՝ հետևելով ազգային թվային ստանդարտներին, օր՝ Հենակետ Դիզայնի համակարգին։
  • Բիզնես գործընթացների և ինտեգրացիոն նախագծերը վերածել ծրագրավորողներին հասանելի բնութագրերի և որակյալ կոդի։
  • Համագործակցել լուծումների ճարտարապետների, վերլուծաբանների և պրոդուկտի և ծառայության ղեկավարների հետ՝ ապահովելով տեխնիկական իրագործելիությունը և համադրվածությունը։
  • Սահմանել կոդավորման ստանդարտներ, թեստավորման շրջանակներ և DevOps պրակտիկա (CI/CD, ավտոմատ թեստավորում, անվտանգ տեղակայումներ)։
  • Ղեկավարել և ուղղորդել 3-4 ծրագրավորողներից բաղկացած թիմը, խթանել համագործակցային և հետազոտական մշակույթ։
  • Ապահովել ինտեգրացիան այլ պետական ռեգիստրերի և ծառայությունների հետ (օր.՝ անձնագրային ծառայություն, սոցիալական ծառայություն, կադաստր, հարկային մարմին, ընտրական հանձնաժողով)։
  • Վերահսկել արտադրողականությունը, իրականացնել կոդի վերանայումներ և ապահովել ոչ ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանությունը (անվտանգություն, մասշտաբելիություն, մատչելիություն, տվյալների պաշտպանություն)։
  • Աշխատել նախագծի ղեկավարների հետ՝ պլանավորելու աշխատանքի փուլերը, զեկուցելու առաջընթացի մասին և բարձրացնելու ռիսկերը ըստ անհրաժեշտության։

Պահանջվող հմտություններ 

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան համակարգչային գիտությունների, ծրագրային ինժեներիայի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ ծրագրային ապահովման մշակման ոլորտում։
  • Քաղաքացիների կյանքը բարելավող թվային ծառայությունների ստեղծման հանդեպ հետաքրքրություն։
  • Մեծաքանակ օգտագործողների վրա ազդող ծառայությունների մշակման փորձ։
  • Խորացված գիտելիքներ backend ծրագրավորման մեջ (Java, .NET կամ Node.js) և այլ ժամանակակից framework-ներ։
  • Տվյալների բազայի նախագծման և օպտիմալացման փորձ (PostgreSQL, Oracle կամ համարժեք)։
  • Ժամանակակից frontend ճարտարապետության սկզբունքների և դիզայնի պրակտիկայի տիրապետում։
  • API նախագծման և ինտեգրման ապացուցված փորձ։
  • Ուժեղ հաղորդակցական հմտություններ, ազատ տիրապետում հայերենին և անգլերենին։

Մենք առաջարկում ենք

  • Հնարավորություն ղեկավարելու ազգային կարևորության թվային փոխակերպման նախագիծ, որն իրական ազդեցություն կունենա քաղաքացիների և կառավարման վրա։
  • Դինամիկ և առաքելությամբ առաջնորդվող աշխատանքային միջավայր, որտեղ նորարարությունն ու համագործակցությունը բարձր են գնահատվում։
  • Մրցունակ աշխատավարձ։
  • Հիբրիդ աշխատանքային մոդել՝ ճկունությամբ աշխատելու հեռավար և գրասենյակում։
  • Գեղեցիկ գրասենյակ՝ Երևանի կենտրոնում։
  • Մասնագիտական աճի հնարավորություններ՝ վերապատրաստումներով, միջազգային փորձով և Հայաստանի էլեկտրոնային կառավարման էկոհամակարգին ներդրում ունենալով։

Դիմելու կարգը

Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ առարկա բաժնում նշելով Ավագ Ծրագրավորող պաշտոնի անվանումը: