Կայացավ Հայաստանի առաջին ուսանողական ազգային կիբեռվարժանքը
նոյեմբերի 12, 2025
Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իր բնույթով բացառիկ նախաձեռնություն է՝ կոչված ուսանողների կիբեռկարողությունների կատարելագործմանն ու երկրի կիբեռդիմակայունության ամրապնդմանը:
Նախորդող 5 ամիսների ընթացքում Հայաստանի առաջատար համալսարանների, կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ պայքարում էին Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմը ձևավորելու համար:
Ամիսներ տևած այս մրցակցային և ինտենսիվ ճանապարհը 60 լավագույն ուսանողներին հասցրեց կիբեռվարժանքի եզրափակիչ փուլ: Տաս ժամ տևած դժվարին պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին 15 ուժեղագույն մասնակիցները։ Վերջիններս կձևավորեն Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմը՝ մասնակցելու եվրոպական կիբեռմրցաշարին:
Նախաձեռնությունը ՀՏՀԳ առաքելության կարևորագույն մասն է՝ ուղղված Հայաստանի անվտանգ թվային ապագայի կառուցմանը, որը հնարավոր կլինի իրագործել՝ երիտասարդներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ։ Այն կանցկացվի ամեն տարի՝ կերտելով եռանդուն և անվախ կիբեռառպաշտպանների համայնք։
Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ նախաձեռնությամբ։