Լոգոտիպ, երկարագունդ, հասարակածը և բալանու սիմվոլ

Կիբեռանվտանգություն

Հասարակության և տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կիրառության միտումներին զուգահեռ առաջ են գալիս մարտահրավերներ՝ կապված տեղեկատվական համակարգերի և ցանցերի կիբեռանվտանգության ապահովման և բնականոն կենսագործունեության համար։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կիբեռանվտանգության գործառույթը առաջին հերթին միտված է քաղաքացիների տվյալների անվտանգության և թվային ծառայությունների անընդհատության ապահովմանը, որը թվային վերափոխման առանցքային նախապայմաններից է։

Մեր գործունեության հիմնասյուներն են՝

  • կիբեռանվտանգային ազգային կարողությունների զարգացումը,
  • ռիսկերի գնահատումը և նվազեցումը,
  • կենսական նշանակության տեղեկատվական համակարգերի մշտադիտարկումը,
  • կիբեռ միջադեպերի արագ և արդյունավետ արձագանքումը։

Կիբեռանվտանգության թիմը աշխատանք է տանում մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև կրթական կազմակերպությունների հետ՝ ապագայի կիբեռանվտանգային մարտահրավերներին դիմակայելու ունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով։

Կիբեռ սպառնալիքների ռիսկերի նվազեցման նպատակով կիբեռանվտանգության թիմն աջակցություն է ցուցաբերում կենսական նշանակության ենթակառուցվածքում ցանցերի և ծրագրային ապահովման անվտանգ մշակման հարցում։

Քանի որ ոչ մի կանխարգելիչ միջոց ունակ չէ ամբողջապես բացառելու ռիսկերը, սպառնալիքների արագ հայտնաբերումը դառնում է հրամայական։ Այս նպատակով հիմնադրվել է անվտանգային գործառնական կենտրոնը (SOC), որի ջանքերով իրականացվում է կենսական նշանակության տեղեկատվական համակարգերի մշտադիտարկում։ Ներկայումս անցկացվում են պիլոտային ծրագրեր կենսական նշանակության մի քանի կազմակերպությունների հետ։

Հիմնադրվել է նաև համակարգչային միջադեպերի արձագանքման հայաստանյան ազգային կենտրոնը՝ AM-CERT-ը։ Կենտրոնի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։ AM-CERT-ը 2023թ․ նոյեմբերից միացել է TF-CSIRT խմբին և 2024թ․ հունվարից վերջինիս հավատարմագրված անդամ է։