Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմ (AM-CERT)
AM-CERT-ի ստեղծման նախապատմությունը
Տեղեկատվությունն ու կիբեռանվտանգությունը Հայաստանի թվային ճարտարապետության կարևորագույն հիմնասյուներն են: Այս համատեքստում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցում է ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի կառույցների հետ ազգային կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ապահովելով Հայաստանի դիմակայունությունը կիբեռ սպառնալիքներին:
AM-CERT-ն այս ճարտարապետական հայեցակարգի հիմնական բաղադրիչն է: Այն համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմն է (“Computer Emergency Response Team” կամ “Computer Security Incident Response Team”), որի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը։ Այն նաև ազգային կոնտակտային կետ է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային համագործակցության համար:
AM-CERT-ը առաջարկում է ծառայություններ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կառույցներին, մասնավորապես՝
- գործիքակազմի տրամադրում կիբեռանվտանգության միջադեպերի մասին զեկուցելու համար և աջակցություն միջադեպերի հայտնաբերման, արձագանքման և դրանց ազդեցության մեղմացման գործընթացին,
- հասանելիության տրամադրում Կիբեռ սպառնալիքների հետախուզման (CTI՝ Cyber Threat Intelligence)՝ մեր համաշխարհային գործընկերների կենտրոններին։
Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ կապ հաստատելով մեզ հետ։
Ակնկալվող առավելությունները
AM-CERT-ն աջակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կառույցներին զարգացնել իրենց կիբեռանվտանգության կարողությունները՝ կիսվելով ընդհանուր գիտելիքներով և ապահովելով կապը կիբեռանվտանգության հավաստագրված փորձագետների հետ։ Մեր նպատակն է AM-CERT-ի ամբողջական ներդրումից հետո՝
- Հայաստանում ունենալ կիբեռանվտանգության միջադեպերի կենտրոնական համակարգման կառույց,
- ապահովել արագ արձագանք կիբեռ միջադեպերին՝ նվազագույնի հասցնելով սպառնալիքների ազդեցությունը և առաջացրած ծախսերը,
- կիսվել կիբեռ սպառնալիքների հետախուզական տվյալներով (CTI)՝ ի շահ ներգրավված բոլոր կողմերի։
Առաջընթաց և ժամանակացույց
- Սեպտեմբեր, 2023 թ․ – AM-CERT-ը պաշտոնապես գործարկվել է՝ պատրաստ արձագանքելու միջադեպերին։
- Դեկտեմբեր 2023 թ․ – Կիբեռանվտանգության մասին օրենքի նախագիծը ներկայացվել է ոլորտի հանրային քննարկմանը։
- Հունվար, 2024 թ․ – AM-CERT-ը հավատարմագրվել է TF-CSIRT-ի կողմից։
- Փետրվար, 2024 թ․ – Կազմակերպվել են հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, ներկայացվել են CERT-ի թիմի կողմից առաջարկվող ծառայությունները։
Համագործակցություն և հետադարձ կապ
AM-CERT-ը պատրաստ է քննարկելու համագործակցության ցանկացած առաջարկ։ Առաջարկվող ծառայությունների, թիմի և ընթացիկ նախագծերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք մեզ հետ՝ ուղարկելով նամակ cert@am-cert.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարելով +374 12 20 80 80 հեռախոսահամարով։
AM-CERT-ի պաշտոնական կայքը հասանելի է այս հղումով՝ https://am-cert.am։ Կայքում կգտնեք անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ համաձայն RFC 2350 ստանդարտի։