Շուկայի նախնական ուսումնասիրության նպատակն է ստանալ մասնավոր հատվածի գործնական կարծիքները, առաջարկները և աջակցությունը՝ վավերացնելու վերօգտագործվող բաղադրիչների նախնական նախագծերի համար առաջարկվող մոտեցումը՝ նախքան գնումների և իրականացման փուլերին անցնելը։
Բաղադրիչների նախնական փաթեթի համար հրապարակվել են Տեխնիկական առաջադրանքների (Terms of Reference, TOR) նախագծերը։ Յուրաքանչյուր ՏԱ ներառում է մատակարարի կողմից պատասխան ներկայացնելու հարցում։
Մատակարարներին առաջարկվում է ուսումնասիրել համապատասխան նյութերը և ներկայացնել իրենց պատասխանները մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
Պատասխանը կօգնի վավերացնել առաջարկվող մոտեցումը և բացահայտել իրականացման վերաբերյալ գործնական նկատառումները՝ ներառյալ տեխնիկական իրագործելիությունը, մատակարարման մոտեցումը (delivery approach), սպասարկումն ու աջակցությունը (maintenance and support), թիմի կարողությունները, համապատասխան փորձը և առաջարկությունները։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն հայտարարությունը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։