Ընթացիկ

Երիտասարդ մասնագետները՝ թվային փոխակերպման դեսպաններ

հունիսի 02, 2025

2024թ մայիսին Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում Գործակալությանը միացան 20 երիտասարդ մասնագետներ։

Մեկ տարվա ընթացքում երիտասարդ մասնագետներն ակտիվորեն ներգրավվեցին Գործակալության նորարարական նախաձեռնություններում՝ կիբեռանվտանգությունից մինչև Քաղաքացիների լաբորատորիա, տվյալների կառավարումից մինչև թվային ծառայությունների ստեղծում։

Ներսես Երիցյանն ամփոփիչ միջոցառմանը նշեց,  որ ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները ոչ միայն ձևավորեցին կարևոր մասնագիտական փորձառություն, այլև հանդես եկան վերլուծություններով, նորարարական այլընտրանքային առաջարկներով ու լուծումներով՝ նպաստելով թվային փոխակերպման գործընթացին։

Նրանցից յուրաքանչյուրը դարձավ փոփոխությունների շարժիչ ուժ՝ ապացուցելով, որ հենց երիտասարդներն են Հայաստանի թվային հասարակության ապագան կերտողը։

Երիտասարդ մասնագետներից մի քանիսը կշարունակեն իրենց աշխատանքային ուղին հենց Գործակալությունում՝ շարունակելով ներդնել իրենց նորարար գաղափարներն ու էներգիան թվային Հայաստանի կերտման ճանապարհին։

Գործակալությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ ստեղծարարության և թիմային աշխատանքի համար՝ մաղթելով նրանց հաջողություններ հետագա գործունեության մեջ։