Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
ԹվայնացումԱրհեստական Բանականություն

Թվայնացումն ու արհեստական բանականությունը՝ պետության զարգացման շարժիչ ուժ

հոկտեմբեր 21, 2025

Հոկտեմբերին Իսպանիայում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովը՝ միավորելով կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ավելի քան 2000 բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ կիսելու բաց կառավարման սկզբունքների կիրառման փորձը և առաջընթացը։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցեց պանելային քննարկման։

Ընդգծվեց թվայնացման և արհեստական բանականության փոխկապակցվածությունը, նշելով, որ արհեստական ​​բանականությունն օժանդակում է առավել խելացի թվային ծառայությունների ստեղծմանը՝ միաժամանակ պահանջելով անվտանգային, պատասխանատու և ներառական գործիքակազմերի համատարած կիրառում:

Ն․ Երիցյանն իր խոսքում անդրադարձ կատարեց ԱԲ զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող ռիսկերին՝ կարևորելով դրանց ճիշտ կառավարման և համարժեք մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։

Հայաստանի փորձը՝ որպես փոքր և ճկուն պետություն, դարձավ օրինակ, թե ինչպես կարող են անընդմեջ իրականացվող փորձերը և արագ մասշտաբավորումը հանգեցնել արագ թվային վերափոխման։