Կիբեռանվտանգություն

Կիբեռանվտանգությունը թվային ֆինանսներում. դիմակայունության և նորարարության ապահովում

ապրիլի 03, 2025

Երևանում կայացավ “Doing Digital Forum 2025”-ըթվային ֆինանսներին և նորարարական տեխնոլոգիաներին նվիրված առաջատար հարթակ, որը համախմբեց փորձագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և ոլորտի առաջատարների տեղական և միջազգային համայնքը։

Այս տարի ֆորումը կրում էր «Ապագայի փողըտնտեսական ազդեցությունը» խորագիրը, որի ընթացքում քննարկվեցին թվային ֆինանսների ոլորտում տեղի ունեցող արագ փոփոխություններն ու դրանց հնարավոր ազդեցությունները։ 

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասսարջյանը ֆորումին հանդես եկավ հիմնական ելույթով՝ ընդգծելով կիբեռանվտանգության առանցքային դերը թվային փողի ապագայի ձևավորման գործում։ Վերջինս կարևորեց կիբեռանվտանգության դիմակայունության նշանակությունը վստահելի և անվտանգ թվային ֆինանսական համակարգեր կառուցելիս՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սահմաններից դուրս։

Պարոն Քասսարջյանը ներկայացրեց Հայաստանի գրանցած առաջընթացը համաշխարհային թվային ֆինանսների էկոհամակարգում՝ անդրադառնալով կիբեռանվտանգության ոլորտում ներդրումներին, կարգավորվող շրջանակի ձևավորմանը և ֆինանսական տեխնոլոգիաների նորարարություններին։ Թվային արժույթների շնորհիվ ոլորտում տեղի ունեցող վերաձևավորման ֆոնին՝ խոսնակը կարևորեց Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների անվտանգության և դիմակայունության ապահովումը։

«Թվային ֆինանսների հիմքում անվտանգություն ներդնելով՝ մենք կարող ենք խթանել նորարարությունը՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերը»,- իր խոսքում նշել է Շանթ Քասսարջյանը։

Գործակալության ներկայացուցիչն իր խոսքում ընդգծեց, որ դիմակայունությունը միայն տեխնիկական միջոց չէ այն պահանջում է առաջադեմ մտածողություն, որը թույլ է տալիս կանխատեսել և արձագանքել նոր ծագող սպառնալիքներին։ Վերջինս կոչ արեց մասնակիցներին կիբեռանվտանգությունը դիտարկել ոչ թե որպես բացառապես պաշտպանության միջոց, այլ որպես բիզնեսի կայունության և աճի ռազմավարական հնարավորություն։

Ֆորումը միջազգային փորձագետների համար ծառայեց որպես դինամիկ հարթակ՝ քննարկելու թվային ֆինանսների ապագան, կիսվելու փորձով և համագործակցելու ապահով և ներառական թվային ֆինանսական էկոհամակարգի ձևավորման շուրջ։