Նախամրցութային շուկայի ուսումնասիրություն․ Ազգային կիբեռանվտանգության հետազոտության և զարգացման ծրագիր (R&D)
ապրիլի 20, 2026
Ներածություն
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) հրավիրում է հետաքրքրված շահագրգիռ կողմերին մասնակցելու նախամրցութային շուկայի ուսումնասիրության (market sounding) գործընթացին, որն իրականացվում է նախատեսվող Կիբեռանվտանգության հետազոտության և զարգացման (R&D) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին ընդառաջ՝ համաձայն կից ներկայացված Տեխնիկական առաջադրանքի։
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դիրքավորել որպես առաջադեմ կիբեռանվտանգության նորարարության տարածաշրջանային կենտրոն՝ խթանելով կանխարգելիչ, մասշտաբային և վավերացվող կիբեռպաշտպանական լուծումների զարգացումը պետական և կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտներում։
Նախամրցութային շուկայի ուսումնասիրության նպատակն է շուկայի մասնակիցներից ստանալ հետադարձ կարծիք՝ ներառյալ մասնավոր հատվածի կազմակերպությունները, հետազոտական հաստատությունները և միջազգային կազմակերպությունները, որպեսզի հաստատվի առաջարկվող մոտեցման կենսունակությունը, ապահովվի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և կատարելագործվի Տեխնիկական առաջադրանքը՝ նախքան դրա պաշտոնական հրապարակումը։
Նկարագիր
Հրավիրում ենք ներկայացնել Ձեր դիտարկումները հետևյալ ասպեկտների շուրջ՝
1. Նորարարական հավակնություն և գլոբալ գրավչություն
Որքանով է առաջարկվող շրջանակն արտացոլում առաջատար կիբեռանվտանգության նորարարությունը համապատասխան ոլորտներում (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ արհեստական բանականությամբ, ֆորմալ մեթոդներով, դետերմինիստական մոդելներով և առաջադեմ կիբեռպաշտպանական տեխնիկաներով), և արդյոք նախաձեռնությունը բավարար չափով գրավիչ է միջազգային մասնակիցների, գործընկերների և համաֆինանսավորողների համար։
2․ Ժամանակացույցի իրագործելիություն
Առաջարկվող ժամանակացույցի իրագործելիությունը՝ կայուն և վստահելի նախատիպային լուծումներ մշակելու նպատակով․
- Փուլ 1 – Մատակարարների տեղեկատվության հավաքագրում․ արդյոք նախատեսված ժամկետը բավարար է հայտատուների համար՝ պատրաստելու մանրամասն տեխնիկական, ծախսային և ճանապարհային քարտեզի առաջարկներ բոլոր առաջարկվող օգտագործման դեպքերի համար։
- Փուլ 2 – Նախատիպի մշակում և վավերացում․ արդյոք առաջարկվող 6–9 ամիս ժամանակահատվածը բավարար է մատակարարների համար՝ մշակելու գործող նախատիպեր, վավերացնելու օգտագործման դեպքերը և ներկայացնելու ներդրման առաջարկներ։
3․ Հնգամյա ճանապարհային քարտեզ և մասշտաբավորում
Հնգամյա ճանապարհային քարտեզի պահանջի նպատակահարմարությունն ու իրատեսությունը՝ ներառյալ մասշտաբավորման, երկարաժամկետ կայունության և կոմերցիոն կենսունակության հարցերը։
4․ Մտավոր սեփականություն և կոմերցիոն մոդել
Առաջարկվող մտավոր սեփականության շրջանակի համարժեքությունն ու հավասարակշռությունը՝ ներառյալ շահառուի կողմից մտավոր սեփականության իրավունքը և հետագա հնգամյա համագործակցության հնարավորությունը ոչ բացառիկ, ռոյալթիից ազատ լիցենզավորման կամ ստանդարտ արտադրանքի լիցենզավորման մոդելի ներքո։
5․ Ընդհանուր գրավչություն և մասնակցության խթաններ
Որքանով է ծրագիրը կարող գրավել որակյալ և մրցունակ մասնակիցների, ինչպես նաև առաջարկություններ՝ դրա կառուցվածքն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։
6․ Լրացուցիչ դիտարկումներ
Ցանկացած այլ մեկնաբանություն կամ առաջարկ Տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ։
Ժամկետներ և կարգ
Մասնակիցներն ազատ են արձագանքելու իրենց իսկ նախընտրած ձևաչափով՝ ուղարկելով նամակ procurement@isaa.am էլ․ փոստի հասցեին։ Այնուամենայնիվ, խրախուսվում է արձագանքը կառուցել վերոնշյալ հիմնական ասպեկտների շուրջ։
Պարզաբանող հարցերի վերջնաժամկետը՝ 2026 թ․ մայիսի 10, 17:00 (GMT+4)
Ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ․ մայիսի 20, 17:00 (GMT+4)
Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՏՀԳ-ն կարող է կապ հաստատել Ձեզ հետ։ Բոլոր ներկայացված նյութերը կվերաբերվեն համապատասխան գաղտնիության պահանջների համաձայն։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։