Ներսես Երիցյանը «Catalyst Talks»-ի շրջանակում ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը
հունիսի 04, 2026
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցեց World Trade Center Yerevan-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Catalyst Talks» միջոցառմանը, որտեղ ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղություններն ու տնտեսական ազդեցությունը։
Միջոցառման ընթացքում Ներսես Երիցյանը ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը՝ ընդգծելով, որ իրականացվող նախաձեռնությունները միտված են ավելի արդյունավետ պետական ծառայությունների, բարելավված բիզնես միջավայրի և ժամանակակից թվային տնտեսության ձևավորմանը:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև արդեն իսկ իրականացվող և նախատեսվող թվային ծառայությունները, ինչպես նաև դրանց գործնական նշանակությունը քաղաքացիների և բիզնեսի համար։
Ներսես Երիցյանի խոսքով՝ թվայնացման բարեփոխումները կարող են նպաստել բիզնեսի վարչարարական բեռի նվազեցմանը, ծառայությունների արագացմանը և ավելի կանխատեսելի ու արդյունավետ գործարար միջավայրի ձևավորմանը։ Նա նաև կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը թվային լուծումների և նորարարական ծառայությունների զարգացման գործընթացում։
Միջոցառումն ավարտվել է հարցուպատասխանով, որի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները քննարկել են թվայնացման բարեփոխումների գործնական ազդեցությունը բիզնես միջավայրի, պետական ծառայությունների և Հայաստանի թվային տնտեսության զարգացման վրա։