Ներսես Երիցյան․ «Ծառայությունների թվայնացմանը զուգահեռ աճում է տվյալների կենտրոնների հանդեպ պահանջարկը»
սեպտեմբերի 03, 2024
Սեպտեմբերի 3-ին Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ կազմակերպվել է «Տվյալների կենտրոնները որպես կատալիզատորներ․ բացելով Հայաստանի թվային և տնտեսական ներուժը» խորագրով միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ քննարկելու Հայաստանում տվյալների կենտրոնների շուրջ առկա իրավիճակն ու տեսլականը։
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում կարևորել է տվյալների կենտրոններ կառուցելիս հնարավոր լավագույն լուծումն ու ձևաչափն ընտրելու և բացառապես անվտանգ ենթակառուցվածքներ ստեղծելու հիմքով ծառայությունների մատուցումը։
Ներսես Երիցյանի խոսքով՝ ծառայությունների թվայնացմանը զուգահեռ աճում է տվյալների կենտրոնների հանդեպ պահանջարկը։ Այս համատեքստում գործակալության տնօրենն անդրադարձել է նաև պետություն - մասնավոր ակտիվ համագործակցության կարևորությանը՝ ներուժի համախմբման հիմքով համապատասխան էկոհամակարգերի ստեղծման նպատակով։
Ներսես Երիցյանն անդրադարձել է նաև «Ամպայինն առաջին» քաղաքականության տեսլականին և վերջինիս ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։