Կիբեռանվտանգություն

Նոր կրթական մոտեցում կիբեռանվտանգության ոլորտում․ հաջողությամբ ավարտվեց Կիբեռանվտանգության երկրորդ սպրինտը

օգոստոսի 06, 2025

Թումո Լաբերի հետ համատեղ իրականացվող կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կայացավ թվով երկրորդ կիբեռանվտանգության սպրինտը, որի ընթացքում 40 երիտասարդ՝ 10 թիմ, ներկայացրին կիբեռանվտանգության ոլորտում նորարարական նախագծեր՝ տվյալների արտահոսքի հայտնաբերումից մինչև ֆիշինգի դեմ պաշտպանության գործիքներ, կրթական ծրագեր և այլն։

Սպրինտում հաղթող ճանաչվեցին CyberStorm և Crazy Hackers թիմերը: Շնորհավորում ենք առաջին կարևոր հաղթանակի կապակցությամբ և վստահաբար փաստում, որ սա կիբեռանվտանգության աշխարհում ձեր ճանապարհի միայն սկիզբն է: 

Կիբեռանվտանգության սպրինտը Թումո Լաբերի հետ իրականացվող բազմաշերտ նախաձեռնության միայն մեկ բաղադրիչն է: Համատեղ մշակված կիբեռանվտանգության կրթության ծրագիրը՝ նորարար, եզակի և պրակտիկ մոդել է, որը հիմնված է չորս հիմնական բաղադրիչների վրա՝

  • Նախագծահեն ուսուցում 
  • Կիբեռանվտանգության սպրինտներ
  • Կիբեռանվտանգության բութքեմբ՝ «42» դպրոցի ուսանողների համար
  • Կիբեռանվտանգության ինքնուսուցման ծրագիր

Գործակալությունը հետևողական է ներդնելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կիբեռ կրթական ուղի և կարիերայի հնարավորություններ՝ երկրում բարձրակարգ կիբեռ մասնագետների էկոհամակարգ ստեղծելու տեսլականով: 

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում: