Տեղեկություն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին
մայիսի 18, 2026
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) դիտարկումները ցույց են տալիս DDoS (Distributed Denial-of-Service / ծառայությունների խափանման զանգվածային հարձակումներ) տեսակի կիբեռհարձակումների ակտիվացում։ DDoS հարձակումների նպատակն է մեծ քանակի կեղծ հարցումներով ծանրաբեռնել կայքերը և խաթարել դրանց բնականոն աշխատանքը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման հարձակումների ռիսկերը սովորաբար աճում են կարևոր հանրային և քաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ ընտրական գործընթացների նախաշեմին և ընթացքում։ Այդպիսի իրավիճակներում զանգվածային լրատվության միջոցները և ընտրական գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունները հաճախ հայտնվում են թիրախավորման բարձր ռիսկի ներքո։
Վերոգրյալի կապակցությամբ խորհուրդ է տրվում նախապես ձեռնարկել անհրաժեշտ կիբեռպաշտպանական միջոցառումներ՝ կայքերի և առցանց ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։
Մասնավորապես՝ օգտագործել կիբեռպաշտպանական գործիքներ, ինչպիսին է, օրինակ՝ Cloudflare Project Galileo ծրագիրը, որը տրամադրում է անվճար կիբեռպաշտպանական գործիքներ, այդպիսով բարձրացնում կայքի կիբեռանվտանգության մակարդակն ու դիմակայունությունն ընդդեմ հարձակումների (մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://www.cloudflare.com/galileo/):
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել AM-CERT թիմի հետ՝ cert@am-cert.am էլ. փոստի հասցեի միջոցով կամ զանգահարելով՝ +374 12 208080 հեռախոսահամարին։