«Humans vs AI Capture the Flag 2024»` Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը շարունակում է խթանել կիբեռ կարողությունների զարգացումը Հայաստանում
դեկտեմբերի 23, 2024
Դեկտեմբերի 20-21-ին Ինժեներական քաղաքում կազմակերպվել է «Humans vs AI Capture the Flag 2024» կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը։ Մրցույթն անցկացվել է Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության (Գործակալության) աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։
Մրցույթի նպատակն էր խթանել կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանում, նպաստել կարողությունների կատարելագործմանը եւ արդիական լուծումների մշակմանը`համագործակային միջավայր ստեղծելու միջոցով:
Մրցույթի մասնակիցները 24 ժամ շարունակ ուսումնասիրել են արհեստական բանականության հետ կապված խոցելիություններ տարբեր սցենարներային իրավիճակներում, փորձել են հայտնաբերել վնասակար ծրագրերի առկայություն եւ լուծել իրական խնդիրներ։
Գործակալությունը, կիբեռանվտանգության ակտիվ համայնք ձեւավորելու իր շարունակական հանձնառության շրջանակում, կարեւորում է նման ձեւաչափով միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են ստեղծում հզորացնել թե՛ սկսնակ տաղանդների, թե՛ փորձառու մասնագետների կարողությունները կիբեռանվտանգության իրական մարտահրավերները հաղթահարելու եւ այսօրվա արագ զարգացող թվային միջավայրի պաշտպանւթյան կարեւորագույն խնդիրները լուծելու համար։