Այո՛։ Ծրագիրն ամբողջությամբ անվճար է։
Ուսանողական Ազգային Կիբեռվարժանք 2026
հուլիսի 20, 2026
Պատրա՞ստ ես մուտք գործել կիբեռանվտանգության աշխարհ, լուծել իրական մարտահրավերներ և մրցել Հայաստանի լավագույն ուսանողների հետ։
Սա քո՛ հնարավորությունն է փորձելու ուժերդ կիբեռանվտանգության ոլորտում, դառնալ համայնքի մի մաս հարթել քո ճանապարհը որպես սկսնակ մասնագետ։
Միացի՛ր Ազգային Ուսանողական Կիբեռվարժանք 2026 ծրագրին։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20
🎓 Ովքեր կարող են դիմել՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների աշակերտներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։ Նախնական փորձ չի պահանջվում։
💻 Ձևաչափ՝ առցանց որակավորման փուլ և 2 ամիս գործնական ուսուցում։
💰 Մասնակցությունն անվճար է։
🏆 Եզրափակիչ մրցույթ՝ հոկտեմբերի 24
Ի՞նչ է սպասվում քեզ
Բացահայտի՛ր կիբեռանվտանգության աշխարհը։ Մասնակցի՛ր որակավորման մրցույթին։ Երկու ամիս շարունակ սովորի՛ր ոլորտի առաջատար մասնագետներից։ Մրցի՛ր լավագույնների հետ։
Իսկ եթե լինես ամենաուժեղ մասնակիցներից մեկը, հնարավորություն կստանաս ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։
Ինչու՞ մասնակցել
Իրապես հետաքրքիր փորձառություն
Իրական հաքերային սցենարներ, պարզ միավորների աղյուսակներ և մտածելակերպը զարգացնող առաջադրանքներ։
Ավելին քան մրցույթ
Ծանոթացե՛ք այլ ուսանողների հետ։ Սովորե՛ք փորձառու մենթորներից։ Ընդլայնե՛ք ձեր մասնագիտական կապերը։ Գտե՛ք ձեր ապագա թիմակիցներին։
Կրթություն դասագրքերից դուրս
Երկու ամիս գործնական ուսուցում չորս մասնագիտացված ուղղություններով՝ հմտություններ, որոնք դասագրքերում չեք գտնի։
Մրցե՛ք նաև միջազգային մակարդակում
Մրցե՛ք Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդների հետ և ստացե՛ք ձեր երկիրը միջազգային մրցաշարերում ներկայացնելու հնարավորություն։
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը
Փուլ 1․ Բաց որակավորման մրցույթ
Մասնակցե՛ք բաց Capture the Flag (CTF) մրցույթին, որը ներառում է 15–20 առաջադրանք։ Նախնական փորձ չի պահանջվում․ մասնակցել կարող է ցանկացած ցանկացող։ Արդյունքները որոշվում են ըստ լուծված առաջադրանքների քանակի և դրանց լուծման արագության։
Բութքեմփ 1․ Արդյունքներ և հետադարձ կապ
Հրապարակվում են որակավորման մրցույթի վերջնական արդյունքները, մասնակիցները ստանում են անհատական հետադարձ կապ, և հայտարարվում են ուսուցման ծրագրին անցած լավագույն 100 մասնակիցները։
Փուլ 2․ Ուսուցման ծրագիր
Երկու ամսվա ընթացքում լավագույն 100 մասնակիցները ոլորտի մասնագետների ղեկավարությամբ անցնում են գործնական ուսուցում չորս մասնագիտացված ուղղություններով՝ Վեբ և կիրառական ծրագրերի անվտանգություն, Համակարգերի և բինար անվտանգության հիմունքներ, Կրիպտոգրաֆիա և թվային դատական փորձաքննություն (Forensics), ինչպես նաև Նորարարական տեխնոլոգիաներ։ Ծրագիրն ավարտած բոլոր մասնակիցները մասնակցում են եզրափակիչ մրցույթին։
Բութքեմփ 2․ Առաջընթացի գնահատում
Ուսուցման ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփում և եզրափակիչ մրցույթի կազմակերպչական մանրամասների ներկայացում։
Փուլ 3․ Եզրափակիչ թիմային մրցույթ
Ուղիղ ձևաչափով անցկացվող թիմային CTF մրցույթ։ Թիմերը ձևավորվում են պատահական սկզբունքով՝ եզրափակիչ փուլ անցած 100 մասնակիցներից։
Ծրագիրը կազմակերպվում է Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության և Հայաստանի Հանրապետության Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության Նախարարության կողմից։
Հաճախ տրվող հարցեր
Ոչ։ Բավական է ունենալ հետաքրքրասիրություն և սովորելու պատրաստակամություն։
Այո, կարող են։
Մասնակիցներն հարկավոր կլինի համակարգիչ, որն օգտագործելու են դասընթասցերի և առաջադրանքների կատարման ընթացքում։
Ունես հարցե՞ր
Ուղարկի՛ր նամակ
Համբարձում Մինասյան
SNCC 2026 Ուսանողական Ազգային Կիբեռվարժանք 2026 ծրագրի համակարգող