Բովանդակություն ստեղծող ավագ մասնագետ
օգոստոսի 11, 2025
Ցանկանու՞մ եք Ձեր ամենօրյա աշխատանքով նպաստել Հայաստանում քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու մեր երկրի թվային փոխակերպմանը, աշխատել այնպիսի նախագծերի վրա, որոնք փոխելու են Հայաստանի թվային ապագան Ձեր այսօրվա ջանքերի շնորհիվ։
Դուք ունեք այդ հնարավորությունը։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ստանձնել է վստահության վրա հիմնված թվային հասարակություն կերտելու առաքելությունը, և Դուք կարող եք դառնալ այն իրագործող թիմի անդամներից մեկը։
Աշխատանքային պարտականություններ
Աշխատելով Օգտատիրոջ փորձառության և ծառայությունների մատուցման թիմում՝ Դուք պատասխանատու կլինեք հետևյալ գործառույթների համար՝
-
իրականացնել հետազոտություններ և մշակել միասնական սկզբունքներին համապատասխան պարզ բովանդակություն Ծառայությունների ազգային հարթակում հրապարակելու համար,
-
համագործակցել պետական մարմինների հետ՝ ապահովելու միասնական սկզբունքների կիրառումը և օգտատերերի համար մատչելի բովանդակության մշակումը,
-
բովանդակության հետազոտության և մշակման ընթացքում իրականացնել ծառայությունների որակի գնահատում՝ առաջարկելով լուծումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ,
-
մասնակցել բովանդակության ստեղծման միասնական մոտեցումների, մեթոդաբանության և ուղեցույցների մշակմանը,
-
հանդես գալ նախաձեռնողական առաջարկներով՝ ուղղված Հայաստանի թվային հասարակության ստեղծման աշխատանքների առաջխաղացմանը։
Պահանջվող հմտություններ
-
Հայերեն և անգլերեն բովանդակություն ստեղծելու առնվազն 3 տարվա փորձ, ցանկալի է՝ մարքեթինգային ոլորտում կամ ուղղակիորեն օգտատիրոջը ներկայացվող բովանդակության մշակման գործում,
-
բակալավրի աստիճան հաղորդակցության, մարքեթինգի, անգլերենի, լրագրության կամ հարակից ոլորտներում,
-
հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը որպես մայրենի լեզու կդիտվի որպես առավելություն),
-
գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ 2 լեզուներով,
-
իրավական ակտեր կարդալու, վերլուծելու, հետազոտություններ իրականացնելու և տեխնիկական կամ մասնագիտական բարդ տերմինները պարզեցնելու ու մատչելի կերպով ներկայացնելու հմտություններ,
-
մշակվող բովանդակությունը Հայաստան տեղափոխվող / Հայաստանում բնակվող օտարերկրացիների թիրախին համապատասխան մշակելու հմտություններ, ծանոթություն հանրային կառավարման համատեքստին,
-
մի քանի աղբյուրներից հետազոտություններ կատարելու փորձ,
-
ժամանակի կառավարման և աշխատանքային ճկուն մեթոդներով աշխատելու ունակություն։
Դիմելու կարգը
Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին: