Օգտատիրոջ փորձառության հետազոտող
օգոստոսի 12, 2025
Հետաքրքրվա՞ծ եք օգտատիրոջ կարիքները հասկանալու և թվային փորձը բարելավելու վերաբերյալ։ Ունե՞ք օգտատիրոջ փորձառության հետազոտության փորձ և մեծ ցանկություն՝ փոփոխություն բերելու համար։
Եթե այո, մենք ցանկանում ենք, որ միանաք մեր թիմին։ Մենք փնտրում ենք օգտատիրոջ փորձառության հետազոտողի, ով պատրաստ է ընկղմվել թվային ծառայությունների աշխարհում՝ իրականացնելով արժեքավոր բացահայտումներ և օգնելով մեզ բարելավել քաղաքացիների փորձառությունը՝ պետական թվային ծառայություններից օգտվելիս։
Այս պաշտոնում Դուք կաշխատեք նախագծողների, ծրագրավորողների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ծառայությունները, որոնք մենք ստեղծում ենք, լինեն ոչ միայն գործառնական, այլև օգտատիրոջ համար մատչելի և հասանելի։ Եթե սիրում եք իրականացնել տվյալների վերլուծություն, օգտատիրոջ հետ անցկացնել հարցազրույցներ և առարկայական ներդրում ունենալ ծառայությունների և պրոդուկտների նախագծման մեջ, ապա սիրով կսպասենք Ձեր դիմումին։
Աշխատանքային պարտականություններ
Որպես օգտատիրոջ փորձառության հետազոտող Ձեզ սպասվում է.
-
Հետազոտական մեթոդաբանություն և պլանավորում։ Կիրառել որակական հետազոտական մեթոդներ՝ կարիքները բացահայտելու և նախագծի ուղղությունը սահմանելու համար։ Սերտորեն կհամագործակցել թիմի հետ՝ օգտատիրոջ հետազոտության պլանավորման և իրականացման համար՝ անհրաժեշտ նպատակներին և ժամանակացույցին համապատասխան։
-
Օգտատիրոջ կարիքների վերլուծություն։ Խորությամբ ուսումնասիրել օգտատիրոջ տվյալները՝ բացահայտելու միտումները, վարքագծերն ու խնդիրները։ Սինթեզել բացահայտումները հստակ խորհուրդների, որոնք ուղղակիորեն կազդեն նախագծման որոշումների վրա և կբարելավեն օգտատիրոջ փորձառությունը։
-
Բացահայտողական հետազոտություն և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն։ Շփվել հիմնական շահագրգիռ կողմերի՝ նախարարությունների և ընկերությունների հետ՝ համոզվելու, որ ստեղծվող պրոդուկտները համապատասխանում են բոլորի կարիքներին։ Անցկացնել խորքային հարցազրույցներ և աշխատարաններ՝ սպասելիքները համատեղելու և մարդակենտրոն սկզբունքները կյանքի կոչելու համար։
-
Հարցազրույցներ օգտատիրոջ հետ և քաղաքացիների հետ շփումներ։ Կապ հաստատել հասարակության տարբեր շերտերի քաղաքացիների հետ՝ կազմակերպելով հարցազրույցներ, հարցումներ և կենտրոնացված խմբեր՝ հասկանալու նրանց կարիքները։ Հետազոտությունը կհաստատի, որ բոլոր օգտատերերի ձայները լսված են՝ անկախ նրանց ծագումից և դեմոգրաֆիական տարբերություններից։
-
Կիրառելիության թեստավորում և գնահատում։ Կազմակերպել կիրառելիության թեստեր՝ համոզվելու համար, որ մեր թվային պրոդուկտները հեշտ են օգտագործման նպատակով և լուծում են իրական խնդիրները։ Օգտատերերից հետադարձ կապ հավաքելով և նախագծման թիմի հետ աշխատելով՝ աջակցել օգտատիրոջ փորձառության շարունակական բարելավմանը։
-
Համագործակցություն և հաշվետվություն։ Աշխատել դիզայներների, ծրագրավորողների, հետազոտողների և տվյալների վերլուծության թիմերի հետ՝ ապահովելու, որ հետազոտության արդյունքները ինտեգրվեն պրոդուկտի ստեղծման գործընթացին։ Կատարված բացահայտումները հաղորդել հետաքրքիր զեկույցներով և սահիկաշարով, որոնք կօգնեն բոլորին տեսնել օգտատիրոջ ընկալումները։
-
Շարունակական կատարելագործում և լավագույն փորձ։ Հետևել օգտատիրոջ փորձառության հետազոտության վերջին միտումներին։ Նպաստել լավագույն փորձի մշակմանը և մարդակենտրոն մշակույթի զարգացմանը մեր թիմում։
Պահանջվող հմտություններ
-
Առնվազն 1 տարվա փորձ օգտատիրոջ փորձառության նախագծման ոլորտում՝ ուժեղ պորտֆոլիոյով, որն ընդգծում է և՛ հետազոտական, և՛ նախագծման աշխատանքները։
-
Figma, Adobe XD, Miro կամ FigJam ծրագրերի գերազանց տիրապետում՝ ստեղծելու վիզուալ սխեմաներ, նախատիպեր և օգտատիրոջ ճանապարհային քարտեզներ։ Հաղորդակցման և համագործակցության ուժեղ հմտություններ՝ արված բացահայտումները ներկայացնելու տարբեր թիմերին։
-
Ուժեղ վերլուծական հմտություններ՝ օգտատիրոջ տվյալները զտելու և դրանց հիման վրա նախագծումը բարելավելու համար։
-
Մեծ հետաքրքրություն օգտատերերին հասկանալու և նրանց թվային փորձը բարելավելու նկատմամբ։
Ինչու՞ դիմել
Սա հետաքրքիր հնարավորություն է առաջադեմ թիմի մասը դառնալու համար։ Դուք կաշխատեք նախագծերի վրա, որոնք անմիջական ազդեցություն կունենան հանրության վրա՝ ապահովելով, որ թվային ծառայությունները լինեն ոչ միայն նորարար, այլ նաև մատչելի և օգտատիրոջ համար հասանելի։
Ավելին, 1 տարվա պայմանագիր՝ ընդլայնման հնարավորությամբ, որն առաջարկում է զարգացման հեռանկարներ։
Դիմելու կարգը
Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին: