Երևան
Ազգային առաջին կիբեռզորավարժությունների ամփոփ հաշվետվություն
դեկտեմբերի 10, 2024
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ), ՀՀ Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հաջողությամբ կազմակերպեցին Հայաստանի առաջին ազգային կիբեռ զորավարժությունը:Երևանում անցկացված միջոցառումը համախմբեց ավելի քան 200 մասնագետների՝ կառավարությունից, ակադեմիական համայնքից և կրիտիկական ենթակառուցվածքներից՝ հզորացնելու երկրի կիբեռանվտանգության կարողությունները և խթանելու միջոլորտային համագործակցությունը:
Կիբեռվարժանքի առաջնային նպատակն էր հզորացնել տարբեր շահառուների, այդ թվում՝ պետական գերատեսչությունների, վերահսկող մարմինների, հեռահաղորդակցության օպերատորների, ֆինանսական հաստատությունների և հանրային ծառայությունների հաղորդակցման և միջադեպերին արձագանքելու կարողությունները: Ներգրավելով մասնակիցների լայն շրջանակ՝ միջոցառումն ուղղված էր կիբեռանվտանգության աճող սպառնալիքներին դիմակայելու համակարգված և միասնական մոտեցման մշակմանը, ինչպես նաև երկրի կրիտիկական ենթակառուցվածքների կայունությունն ապահովելուն։
Դեկտեմբեր 5-6
Երևան
Դեկտեմբեր 5-6