Հանրային ծառայությունների մատուցման թվային գործիքներ․ հանդիպում մասնավոր հատվածի հետ
դեկտեմբերի 05, 2025
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ համատեղ կազմակերպեց հանդիպում՝ մասնավոր հատվածի գործըներներին ներկայացնելու գլխավոր թվային հարթակներն ու ծրագրերը, որոնք վերափոխում են Հայաստանի հանրային ծառայությունների մատուցման տրամաբանությունը։
Հանդիպման նպատակն էր ամրապնդել մասնավոր-պետական հատված համագործակցային էկոհամակարգը, գործընկերների հետ կիսվել ընթացիկ ծրագրերով և ի հայտ եկող փոխօգտակար հնարավորություններով։
ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի շնորհիվ մասնավոր հատվածի համար բացվող հնարավորությունները։ Մասնավորապես, պ․ Երիցյանը նշեց․
-Հայաստանը կենտրոնացված մոդելից անցում է կատարում ապակենտրոնացված կառավարման, իսկ որոշումների կայացման փաստաթղթահեն գործընթացները փոխաակերպվում են՝ ընդունելով տվյալահեն բնույթ։
Հանդիպման ընթացքում ՀՏՀԳ թիմը ներկայացրեց՝
- Տվյալների Կատալոգը, վերջինիս էությունն ու նպատակը,
- X-Road-ի՝ որպես տվյալների փոխանակման շերտ, ներդրման և գործարկման ձևաչափը,
- Արագ, անվտանգ և շարունակական հանրային թվային ծառայություններ. Low-Code / No-Code (LCNC) ճարտարապետությունը՝ որպես այդ ծառայությունների մշակման խթան,
- Ամպային ծառայությունների և լուծումների առցանց շուկան՝ ստանդարտները, ներդրման ու գործարկման տարբերակները, առավել թափանցիկ համակարգի ձևավորման անխուսափելիությունը։
Մեր տեսլականն ուղղված է ապակենտրոնացված, համագործակցային թվային էկոհամակարգի ձևավորմանը, որտեղ պետական գերատեսչությունները, ծառայություն մատուցող ընկերությունները և տեխնոլոգիական համայնքը համատեղ ուժերով կապահովեն անվտանգ, հուսալի և քաղաքացիակենտրոն ծառայություններ։