Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
Ընթացիկ

Կիբեռանվտանգության ոլորտում աշխատող նախատիպային լուծումների մշակման դրամաշնորհային մրցույթ

օգոստոս 10, 2026

Ներածություն

​​«Հայաստանի​ ​տեղեկատվական​ ​համակարգերի​ ​գործակալություն (​ՀՏՀԳ​)» հիմնադրամը ​հրավիրում է​ մասնակցելու Կիբեռանվտանգության ոլորտում աշխատող նախատիպային (Proof of Concept – PoC) լուծումների մշակման դրամաշնորհային բաց մրցույթի​ն։​ 

​​Ծրագրի​ ​նպատակն​ ​է​ ​Հայաստանի​ ​Հանրապետությունը​ ​դիրքավորել​ ​որպես​ ​առաջադեմ​ ​կիբեռանվտանգության​ ​նորարարության​ ​տարածաշրջանային​ ​կենտրոն՝​ ​խթանելով​ ​կանխարգելիչ​, ​մասշտաբավորող​ ​և​ ​վավերացվող​ ​կիբեռպաշտպանական​ ​լուծումների​ ​զարգացումը​ ​պետական​ ​և​ ​կրիտիկական​ ​ենթակառուցվածքների​ ​ոլորտներում։

Ժամկետներ և կարգ

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլ․ փոստի միջոցով՝ ուղարկելով նամակ procurement@isaa.am էլ․ փոստի հասցեին։

Պարզաբանող հարցերի վերջնաժամկետը՝ 2026 թ․ օգոստոսի 25, 18:00 (GMT+4)

Ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ․ սեպտեմբերի 9, 11:00 (GMT+4)

Պարզաբանող հարցեր

Մասնակիցների կողմից ներկայացված պարզաբանող հարցերը և դրանց պատասխանները կտեղադրվեն այստեղ։

Փաստաթղթեր