Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/report էջում նշված քայլերին։
Կրիտիկական խոցելիություններ PHP-ում
հոկտեմբեր 22, 2026
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը և AM-CERT-ը միանում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։
PHP-ն լայնորեն (մոտ 70%) կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։
CVE-2026-109618 և CVE-2026-109619 կրիտիկական խոցելիությունները կարող են օգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։
Հոկտեմբերի 22-ի դրությամբ խոցելիությունը ակտիվ շահագործվում է հարձակվողների կողմից։
AM CERT-ը առաջարկում է`
-
Նույնականացնել ձեր ցանցում PHP-ով աշխատող վեբ կայքերը և PHP օգտագործող վեբ հարթակները (օրինակ՝ WordPress, Nextcloud։)
-
Վեբ կայքում PHP-ի տարբերակը թարմացնել մինչև PHP 8.5.12, 8.4.27, 8.3.36, կամ 8.2.3․ Եթե թարմացումն այս պահին հնարավոր չէ իրականացնել, խորհուրդ է տրվում սահմանափակել համակարգի հասանելիությունը համացանցից։
-
Այն վեբ հարթակներում, որոնք օգտագործում են PHP, սպասել մատակարարի թարմացմանը․ թարմացման բացակայության դեպքում դիտարկել համացանցից սահմանափակման տարբերակը։
-
Ձեր համակարգի անվտանգային գրանցամատյաններում (logs) փնտրեք կասկածելի PHP գործընթացներ և դեպի արտաքին ցանց ուղղված անսովոր կամ կասկածելի կապեր ու հարցումներ։
Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/report էջում նշված քայլերին։