Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր

Ավարտվեց «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրի երկրորդ սերնդի ճանապարհորդությունը

հունիսի 23, 2026

1 տարի՝ սովորելու, նախաձեռնելու, պատասխանատվություն ստանձնելու և փոփոխություններ ստեղծելու ճանապարհին։ 

Հանդես գալով շնորհակալական ուղերձով՝ ՀՏՀԳ խորհրդի անդամ Աշոտ Գաբրիելյանը շրջանավարտներին խրախուսեց չվախենալ սխալվելուց, շարունակել պայքարել և սովորել սեփական փորձից, ընտրել մասնագիտական այն ուղղությունը, որով ամենից շատ են ոգևորված։

ՏՀԿՀ նախագահ Ներսես Երիցյանն ընդգծեց, որ ծրագրի կարևորագույն արդյունքը միայն ձեռք բերված գիտելիքները չեն, այլև երիտասարդների պատրաստակամությունը՝ ցուցաբերելու նախաձեռնողականություն, ստանձնելու պատասխանատվություն և առաջնորդելու փոփոխություններ։

Նա նշեց, որ հաջողության հասնելու համար պետք է անդադար սովորել ու մարտահրավերներին ընդառաջ գնալ. «Դուք կարողացաք անել թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- նշեց Ն․ Երիցյանը։

Նրանք ստանձնեցին իրական պատասխանատվություն, առաջնորդեցին նախագծեր, հաղթահարեցին դժվարություններ, սովորեցին իրենց փորձից և դարձան փոփոխությունների նախաձեռնողներ։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունում մենք հավատում ենք երիտասարդների ներուժին, վստահում ենք նրանց իրական պատասխանատվություն և ստեղծում միջավայր, որտեղ նրանք կարող են սովորել, նախաձեռնել, համարձակվել, սխալվել, նորից փորձել և դառնալ վաղվա փոփոխությունների առաջնորդները։