Կայացած միջոցառումներ

Գործակալությունը մասնակցեց Sevan Startup Summit 2025-ին

հուլիսի 28, 2025

Երբ տեխնոլոգիան հանդիպում է վստահությանը, ստեղծվում են ծառայություններ և լուծումներ՝ ապահովելով հասարակության ու տնտեսության բարեկեցությունը։

Հուլիսի 20-26-ին տեղի ունեցավ Sevan Startup Summit 2025-ը, որը միավորում է նորարար ստարտափներին, ներդրողներին և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին մեկ հարթակում։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրեց թվային հասարակության ներկայիս ճարտարապետությունը և դրա ներդման ընթացքը, մասնավորապես՝ ընդգծելով էլեկտրոնային նույնականացման, տվյալների փոխգործելիության և հասանելիության, ենթակառուցվածքների շերտերի և թվային ծառայությունների դիզայնի ստանդարտների ու մատուցման ուղիների ներդրման առաջընթացը։

Մանրամասն ներկայացվեց Ծառայությունների ազգային հարթակի (hartak.am) առանձնահատկությունները, որը հանդես է գալիս որպես կամուրջ քաղաքացիների և պետական գերատեսչությունների միջև, ինչպես նաև հանրային ծառայությունների թվայնացման «կյանքի իրադարձությունների» վրա հիմնված մոտեցման կիրառման տրամաբանությունը։ 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև խարույկազրույց «Առաջնորդություն թե կառավարում» թեմայով, որի շրջանակում մասնակիցներն ունեցան ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում Ներսես Երիցյանի հետ։