ԶԳՈՒՇԱՑՈՒՄ — Հեռախոսային խարդախությունների նոր ալիք
մարտի 12, 2026
Վերջին օրերին նկատվում է հեռախոսային խարդախությունների ակտիվացում։ Խաբեբաները զանգահարում են տեղական կամ արտասահմանյան հեռախոսահամարներից կամ ուղարկում են WhatsApp, Telegram և Viber հավելվածներով հաղորդագրություններ:
Ներկայանալով որպես բանկի, տելեկոմ օպերատորի, առաքման ծառայության կամ պետական մարմնի աշխատակից, նրանք նպատակ ունեն հասանելիություն ստանալ Ձեր անձնական տվյալներին և հեռախոսի հավելվածներին, որպեսզի Ձեր կամքից անկախ կորզեն ֆինանսական միջոցներ:
Օրինակ, նրանք ուղղորդում են՝
❗փոխանցել կամ թելադրել SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդը,
❗սեղմել SMS-ով ստացված հղումը և լրացնել բանկային քարտի կամ անձնական տվյալները,
❗տեղադրել հեռախոսում հատուկ ծրագիր, օրինակ՝ 5G ծառայություն ակտիվացնելու համար կամ այլ ծառայությունից անվճար օգտվելու նկատակով:
Եթե հետևեք այդ հրահանգներին, խաբեբաները կարող են՝
▪️հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները,
▪️մուտք գործել Ձեր բանկային հավելվածներ և կատարել ցանկացած գործողություններ,
▪️հաղորդագրություններ ուղարկել Ձեր մտերիմներին,
▪️հափշտակել Ձեր հաղորդագրությունները,
▪️Ձեր փոխարեն կառավարել Ձեր հեռախոսը։
⛔Այս ամենը կարող է տեղի ունենալ ակնթարթային։
Ի՞նչ անել․
🔷մի՛ պատասխանեք անծանոթ համարներից եկող զանգերին, հատկապես եթե զանգը արտերկրից է,
🔷մի՛ սեղմեք անծանոթ SMS հաղորդագրությունների հղումների վրա,
🔷անմիջապես անջատե՛ք զանգը եթե Ձեզ խնդրում են տվյալներ տրամադրել, հղում բացել կամ որևէ գործողություն կատարել,
🔷մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ բանկային կոդերը հեռախոսի միջոցով:
🛡️Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
🛡️Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման թիմ (AM-CERT)