Թվայնացումն ու արհեստական բանականությունը՝ պետության զարգացման շարժիչ ուժ
հոկտեմբերի 21, 2025
Հոկտեմբերին Իսպանիայում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովը՝ միավորելով կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ավելի քան 2000 բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ կիսելու բաց կառավարման սկզբունքների կիրառման փորձը և առաջընթացը։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցեց պանելային քննարկման։
Ընդգծվեց թվայնացման և արհեստական բանականության փոխկապակցվածությունը, նշելով, որ արհեստական բանականությունն օժանդակում է առավել խելացի թվային ծառայությունների ստեղծմանը՝ միաժամանակ պահանջելով անվտանգային, պատասխանատու և ներառական գործիքակազմերի համատարած կիրառում:
Ն․ Երիցյանն իր խոսքում անդրադարձ կատարեց ԱԲ զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող ռիսկերին՝ կարևորելով դրանց ճիշտ կառավարման և համարժեք մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։
Հայաստանի փորձը՝ որպես փոքր և ճկուն պետություն, դարձավ օրինակ, թե ինչպես կարող են անընդմեջ իրականացվող փորձերը և արագ մասշտաբավորումը հանգեցնել արագ թվային վերափոխման։