Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
ՀայտարարություններԿիբեռանվտանգություն

Նախամրցութային շուկայի ուսումնասիրություն․ Ազգային կիբեռանվտանգության հետազոտության​ ​և​ ​զարգացման​ ծրագիր (R&D)

ապրիլ 20, 2026

Ներածություն

​​Հայաստանի​ ​տեղեկատվական​ ​համակարգերի​ ​գործակալությունը​ (​ՀՏՀԳ​) ​հրավիրում​ ​է​ ​հետաքրքրված շահագրգիռ կողմերին​​​ ​մասնակցելու​ նախամրցութային ​շուկայի​ ​ուսումնասիրության​ (market sounding) ​գործընթացին​, ​որն​ ​իրականացվում​ ​է​ ​նախատեսվող​ ​Կիբեռանվտանգության​ ​հետազոտության​ ​և​ ​զարգացման​ (R&D) ​դրամաշնորհային​ ​ծրագրի​ ​մեկնարկին​ ​ընդառաջ՝​ ​համաձայն​ ​կից​ ​ներկայացված Տեխնիկական​ ​առաջադրանքի։​ 

​​Ծրագրի​ ​նպատակն​ ​է​ ​Հայաստանի​ ​Հանրապետությունը​ ​դիրքավորել​ ​որպես​ ​առաջադեմ​ ​կիբեռանվտանգության​ ​նորարարության​ ​տարածաշրջանային​ ​կենտրոն՝​ ​խթանելով​ ​կանխարգելիչ​, ​մասշտաբային​ ​և​ ​վավերացվող​ ​կիբեռպաշտպանական​ ​լուծումների​ ​զարգացումը​ ​պետական​ ​և​ ​կրիտիկական​ ​ենթակառուցվածքների​ ​ոլորտներում։

Նախամրցութային շուկայի ուսումնասիրության նպատակն է​ ​շուկայի​ ​մասնակիցներից ստանալ հետադարձ կարծիք՝​ ​ներառյալ​ ​մասնավոր​ ​հատվածի​ ​կազմակերպությունները​, ​հետազոտական​ ​հաստատությունները​ ​և​ ​միջազգային​ ​կազմակերպությունները​, ​որպեսզի​ ​հաստատվի​ ​առաջարկվող​ ​մոտեցման​ ​կենսունակությունը​, ​ապահովվի​ ​համապատասխանությունը​ ​միջազգային​ ​լավագույն​ ​փորձին​ ​և​ ​կատարելագործվի​ ​Տեխնիկական​ ​առաջադրանքը՝​ ​նախքան​ ​դրա​ ​պաշտոնական​ ​հրապարակումը։​ 

Նկարագիր

Հրավիրում ենք​​ ներկայացնել​ ​Ձեր​ ​դիտարկումները ​​հետևյալ​ ասպեկտների շուրջ​՝​​​

1. Նորարարական​ ​հավակնություն​ ​և​ ​գլոբալ​ ​գրավչություն​​​

Որքանով​ ​է​ ​առաջարկվող​ ​շրջանակն​ ​արտացոլում​ ​առաջատար​ ​կիբեռանվտանգության​ ​նորարարությունը​ ​համապատասխան​ ​ոլորտներում​ (​ներառյալ​, ​բայց​ ​չսահմանափակվելով՝​ ​արհեստական​ ​բանականությամբ​, ​ֆորմալ​ ​մեթոդներով​, ​դետերմինիստական​ ​մոդելներով​ ​և​ ​առաջադեմ​ ​կիբեռպաշտպանական​ ​տեխնիկաներով​), ​և​ ​արդյոք​ ​նախաձեռնությունը​ ​բավարար​ ​չափով​ ​գրավիչ​ ​է​ ​միջազգային​ ​մասնակիցների​, ​գործընկերների​ ​և​ ​համաֆինանսավորողների​ ​համար։​​​

2․ Ժամանակացույցի​ ​իրագործելիություն

​​Առաջարկվող​ ​ժամանակացույցի​ ​իրագործելիությունը՝​ ​կայուն​ ​և​ ​վստահելի​ ​նախատիպային​ ​լուծումներ​ ​մշակելու​ ​նպատակով​․

  • ​​Փուլ​ 1 – ​Մատակարարների​ ​տեղեկատվության​ ​հավաքագրում​․ ​արդյոք​ ​նախատեսված​ ​ժամկետը​ ​բավարար​ ​է​ ​հայտատուների​ ​համար՝​ ​պատրաստելու​ ​մանրամասն​ ​տեխնիկական​, ​ծախսային​ ​և​ ​ճանապարհային​ ​քարտեզի​ ​առաջարկներ​ ​բոլոր​ ​առաջարկվող​ ​օգտագործման​ ​դեպքերի​ ​համար։​​​
  • Փուլ​ 2 – ​Նախատիպի​ ​մշակում​ ​և​ ​վավերացում​․ ​արդյոք​ ​առաջարկվող​ 6–9 ​ամիս​ ​ժամանակահատվածը​ ​բավարար​ ​է​ ​մատակարարների​ ​համար՝​ ​մշակելու​ ​գործող​ ​նախատիպեր​, ​վավերացնելու​ ​օգտագործման​ ​դեպքերը​ ​և​ ​ներկայացնելու​ ​ներդրման​ ​առաջարկներ։

3․ ​​​Հնգամյա​ ​ճանապարհային​ ​քարտեզ​ ​և​ ​մասշտաբավորում​​

Հնգամյա​ ​ճանապարհային​ ​քարտեզի​ ​պահանջի​ ​նպատակահարմարությունն​ ​ու​ ​իրատեսությունը՝​ ​ներառյալ​ ​մասշտաբավորման​, ​երկարաժամկետ​ ​կայունության​ ​և​ ​կոմերցիոն​ ​կենսունակության​ ​հարցերը։​​

4․ Մտավոր​ ​սեփականություն​ ​և​ ​կոմերցիոն​ ​մոդել​​

Առաջարկվող​ ​մտավոր​ ​սեփականության​ ​շրջանակի​ ​համարժեքությունն​ ​ու​ ​հավասարակշռությունը՝​ ​ներառյալ​ ​շահառուի​ ​կողմից​ մտավոր​ ​​սեփականության​ ​իրավունքը​ ​և​ ​հետագա​ ​հնգամյա​ ​համագործակցության​ ​հնարավորությունը​ ​ոչ​ ​բացառիկ​, ​ռոյալթիից​ ​ազատ​ ​լիցենզավորման​ ​կամ​ ​ստանդարտ​ ​արտադրանքի​ ​լիցենզավորման​ ​մոդելի​ ​ներքո։​​

5․ Ընդհանուր​ ​գրավչություն​ ​և​ ​մասնակցության​ ​խթաններ

​​Որքանով​ ​է​ ​ծրագիրը​ ​կարող​ ​գրավել​ ​որակյալ​ ​և​ ​մրցունակ​ ​մասնակիցների​, ​ինչպես​ ​նաև​ ​առաջարկություններ՝​ ​դրա​ ​կառուցվածքն​ ​ու​ ​գրավչությունը​ ​բարձրացնելու​ ​ուղղությամբ։​​​

6․ Լրացուցիչ​ ​դիտարկումներ​​

Ցանկացած​ ​այլ​ ​մեկնաբանություն​ ​կամ​ ​առաջարկ​ ​Տեխնիկական​ ​առաջադրանքի​ ​վերաբերյալ։​

Ժամկետներ և կարգ

Մասնակիցներն ազատ են արձագանքելու իրենց իսկ նախընտրած ձևաչափով՝ ուղարկելով նամակ procurement@isaa.am էլ․ փոստի հասցեին։ Այնուամենայնիվ, խրախուսվում է արձագանքը կառուցել վերոնշյալ հիմնական ասպեկտների շուրջ։

Պարզաբանող հարցերի վերջնաժամկետը՝ 2026 թ․ մայիսի 10, 17:00 (GMT+4)

Ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ․ մայիսի 30, 17:00 (GMT+4)

Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՏՀԳ-ն կարող է կապ հաստատել Ձեզ հետ։ Բոլոր ներկայացված նյութերը կվերաբերվեն համապատասխան գաղտնիության պահանջների համաձայն։

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։

Պարզաբանող հարցեր

Մասնակիցների կողմից ներկայացված պարզաբանող հարցերին և դրանց պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։