ԹվայնացումԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներսես Երիցյանը Catalyst Talks-ի շրջանակում ներկայացրել է Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը

հունիսի 04, 2026

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցել է World Trade Center Yerevan-ի նախաձեռնությամբ կազմակերպված Catalyst Talks միջոցառմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանի թվայնացման բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղություններն ու տնտեսական ազդեցությունը։

Միջոցառման ընթացքում Ներսես Երիցյանը ներկայացրել է Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը՝ ընդգծելով, որ իրականացվող նախաձեռնությունները միտված են ավելի արդյունավետ պետական ծառայությունների, բարելավված բիզնես միջավայրի և ժամանակակից թվային տնտեսության ձևավորմանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև արդեն իրականացվող և նախատեսվող թվային ծառայությունները, ինչպես նաև դրանց գործնական նշանակությունը քաղաքացիների և բիզնեսի համար։

Ներսես Երիցյանի խոսքով՝ թվայնացման բարեփոխումները կարող են նպաստել բիզնեսի վարչարարական բեռի նվազեցմանը, ծառայությունների արագացմանը և ավելի կանխատեսելի ու արդյունավետ գործարար միջավայրի ձևավորմանը։ Նա նաև կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը թվային լուծումների և նորարարական ծառայությունների զարգացման գործընթացում։

Միջոցառումն ավարտվել է հարցուպատասխանով, որի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները քննարկել են թվայնացման բարեփոխումների գործնական ազդեցությունը բիզնես միջավայրի, պետական ծառայությունների և Հայաստանի թվային տնտեսության զարգացման վրա։