Թվայնացում
ՏՀԿՀ նախագահ Ներսես Երիցյանը մասնակցեց պանելային քննարկման
май 08, 2026
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցել է «Կիբեռդիմակայունությունը ԱԲ դարաշրջանում․ պաշտպանելով պետությունները, ենթակառուցվածքներն ու վստահությունը» խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության դարաշրջանում կիբեռդիմակայունության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և հանրային վստահության պահպանման մարտահրավերներին։
Ներսես Երիցյանն ընդգծել է, որ ժամանակակից կիբեռսպառնալիքները պահանջում են ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլև միջազգային և պետություն-մասնավոր համագործակցության ամրապնդում։