Վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորում

Ծրագրեր

«ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակ

Կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։

«Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրեր

Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը։ Մասնավորապես՝ մշակվել են «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար  ճանապարհային քարտեզներ։

Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն (CERT)

ՀՏՀԳ կողմից հիմնադրված AM-CERT-ի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։

Հայաստանի փոխգործելիության հարթակ

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցում է ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի կառույցների հետ՝ ապահովելու փոխգործելիությունն ու տվյալների անվտանգ փոխանակումը «միայն մեկ անգամ» սկզբունքի պատշաճ կիրառմամբ։

Մեր տեսլականը

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տեսլականը վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումն է։ Մենք հավատացած ենք, որ ազգային երկարաժամկետ կենսունակության և ազգային հարստության խթանման երաշխիքը բաց, որակյալ և ապահով տվյալները, ենթակառուցվածքներն ու վստահության միջավայրն են։

Մարդիկ քննարկում են սպիտակ գրատախտակի մոտ