Թվային նույնականացում
Օրեցօր ավելի թվայնացվող աշխարհում գործարքների գերակշիռ մասն առցանց է, փաստաթղթերը՝ թվային։ Ուստի քաղաքացու անվտանգ նույնականացումը և տվյալների պահպանումն այսօր առավել կարևոր են, քան երբևէ։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ստանձնել է պատասխանատվություն՝ աջակցելու Հայաստանում թվային ինքնության նորագույն ստանդարտների ներդրմանը հետևյալ միջոցներով.
- աջակցություն միջազգային eIDAS 2.0 ստանդարտին համապատասխան թվային ինքնության և ստորագրության ծառայությունների ներդրմանը Հայաստանում,
- թվային նույնականացման «ԵսԵմ» բրենդի ստեղծում,
- միասնական մուտքի ազգային «ԵսԵմ» հարթակի ստեղծում,
- թվային ստորագրության ազգային «ԵսԵմ» հարթակի ստեղծում։
ՀՏՀԳ-ի՝ թվային նույնականացման թիմի գլխավոր նպատակներից մեկը մասնավոր և պետական հատվածի էկոհամակարգի ստեղծումն է, ինչը թույլ կտա ապահովել թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտների ներդրումը՝ որպես բաց, վստահության վրա հիմնված թվային հասարակության հիմք:
Ընթացիկ նախագծեր՝