Հայտարարություններ

Շուկայի նախնական ուսումնասիրություն

հուլիսի 30, 2026

Նկարագիր

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) զարգացնում է ցածր կոդավորմամբ/առանց կոդավորման (Low-Code/No-Code, LCNC) էկոհամակարգ՝ նպատակ ունենալով ապահովել հանրային թվային ծառայությունների մատուցումը և բիզնես անընդհատությունը։ Այս նախաձեռնության միջոցով ՀՏՀԳ-ն նպատակ ունի ստեղծել վերօգտագործվող բաղադրիչների, հավելվածների և ինտեգրացիաների կայուն շրջանակ՝ օգտագործելով ոլորտի առաջատար վերլուծական կազմակերպությունների, այդ թվում՝ «Gartner»-ի կողմից ճանաչված ցածր կոդավորմամբ հարթակներ։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել վերօգտագործվող բաղադրիչների առաջին փաթեթը։ 

Նախաձեռնության շրջանակում ՀՏՀԳ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ մասնավոր հատվածի փորձն ու կարծիքը հավաքագրելու նպատակով։ Ստացված արձագանքները կօգնեն ձևավորել LCNC էկոհամակարգի հիմքը կազմող վերօգտագործվող բաղադրիչների առաջին փաթեթը, ինչպես նաև ավելի լավ հասկանալ շուկայի հնարավորությունները, իրականացման արդյունավետ մոտեցումները և ոլորտում կիրառվող լավագույն փորձը։ Միաժամանակ, նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել երկխոսություն և համագործակցային համայնք։ 

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվող բաղադրիչներն են՝ 

Մասնակցության ձևաչափը և կարգը

Օգոստոսի 14-ին ժամը 12։00-ից մինչև 13։00-ը (GMT+4) հրավիրում ենք մասնակցելու առաջնային քննարկման՝ վերոնշյալ բաղադրիչների շուրջ․ գրանցվելու համար անցե՛ք հղումով։ Գրանցման վերջնաժամկետը՝ օգոստոսի 13-ը ներառյալ։ 

Ձեր վերջնական դիտարկումները խնդրում ենք ներկայացնել հարցաթերթիկում։ Եթե ունեք հավելյալ դիտարկումներ կամ ցանկանում եք կցել լրացուցիչ փաստաթղթեր, դրանք կարող եք ուղարկել lcnc@isaa.am էլ․ հասցեին։ Հարցաշարի լրացման և փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն է օգոստոսի 21-ը։ 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն հրապարակումը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։ 

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։