Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
ՀայտարարություններՏվյալներ և փոխգործելիություն

Շուկայի նախնական ուսումնասիրություն

սեպտեմբեր 09, 2026

Նկարագիր

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) զարգացնում է ցածր կոդավորմամբ/առանց կոդավորման (Low-Code/No-Code, LCNC) էկոհամակարգ՝ նպատակ ունենալով ապահովել հանրային թվային ծառայությունների մատուցումը և բիզնես անընդհատությունը։ Այս նախաձեռնության միջոցով ՀՏՀԳ-ն նպատակ ունի ստեղծել վերօգտագործվող բաղադրիչների, հավելվածների և ինտեգրացիաների կայուն շրջանակ՝ օգտագործելով ոլորտի առաջատար վերլուծական կազմակերպությունների, այդ թվում՝ «Gartner»-ի կողմից ճանաչված ցածր կոդավորմամբ հարթակներ։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել վերօգտագործվող բաղադրիչների առաջին փաթեթը։ 

Նախաձեռնության շրջանակում ՀՏՀԳ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ մասնավոր հատվածի փորձն ու կարծիքը հավաքագրելու նպատակով։ Ստացված արձագանքները կօգնեն ձևավորել LCNC էկոհամակարգի հիմքը կազմող վերօգտագործվող բաղադրիչների առաջին փաթեթը, ինչպես նաև ավելի լավ հասկանալ շուկայի հնարավորությունները, իրականացման արդյունավետ մոտեցումները և ոլորտում կիրառվող լավագույն փորձը։ Միաժամանակ, նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել երկխոսություն և համագործակցային համայնք։ 

Մասնակցության ձևաչափը և կարգը

Խնդրում ենք lcnc@isaa.am էլ. Հասցեին ուղարկել Ձեր դիտարկումները՝ ներառելով համապատասխան փաստաթղթերում պահանջվող ամբողջ տեղեկատվությունը (յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին): 

Պատասխանների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 17։00 (GMT+4)։ 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն հրապարակումը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։ 

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։  

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հաճախ տրվող հարցեր

Առավել հաճախ տրվող հարցերին և պատասխաններին ծանոթանացեք այստեղ։