ՏՏ ծառայությունների պորտֆելի աուդիտոր
May 26, 2025
Ծրագրի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը փնտրում է ՏՏ ծառայությունների պորտֆելի աուդիտորի՝ նախարարության ՏՏ և տեխնոլոգիական ենթակառուցվածքների և դրանց համապատասխան գործառույթների համապարփակ անկախ վերանայում իրականացնելու համար՝ նախարարության տեխնոլոգիական համակարգի «ներկա վիճակի» պատկերը կազմելու և գործառնական ռիսկի ոլորտները բացահայտելու նպատակով։
ՆԳՆ-ում պահպանվում են կրիտիկական ՏՏ համակարգեր և քաղաքացիներին մատուցվող անչափ կարևոր ծառայություններ։ Այս համակարգերի արդյունավետությունը և գործառնական կայունությունը էական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության պահպանման և ոլորտի ֆունկցիոնալության ապահովման համար:
Ձեր մասին
Նախարարությունը ժամանակավոր հաստիքի համար փնտրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ավագ մասնագետի՝ նախարարության վերահսկողության տակ գտնվող բոլոր համակարգերի կայունությունը և փոխգործելիությունն ապահովելու համար:
Հիմնական պարտականություններ․
● շահագրգիռ կողմերից հարցազրույցների և քննարկումների միջոցով հավաքել տեղեկատվություն՝ ներկայումս գործող ՏՏ ծառայությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ,
● հավաքել և համադրել ներկայումս գործող ՏՏ ծառայությունների համար առկա բոլոր համակարգային փաստաթղթերը,
● համադրել և փաստաթղթավորել տրամադրված տեղեկատվությունը և ստեղծել ՏՏ ծառայությունների պորտֆելի համապարփակ կատալոգ՝ ծառայությունների պորտֆելի ITIL ստանդարտներին համապատասխան,
● գնահատել յուրաքանչյուր ծառայության ռիսկերը՝ ըստ չափանիշների (տեխնոլոգիայի և անվտանգության ճարտարապետություն, մատակարարից կախվածություն, այլ կախվածություններ, հին տեխնոլոգիաներ, օգտակար ծառայության ժամկետի վերջին փուլում գտնվող սարքավորումներ, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն կամ ֆինանսական ռիսկ),
● ներկայացնել պորտֆելը դիագրամային սխեմայի տեսքով՝ կցելով ռիսկերի դասակարգումը
● աջակցել Նախարարությանը հայտնաբերված խնդիրներին լուծումներ տալու և այդ լուծումների իրագործումը պլանավորելու գործընթացում։
Հիմնական պահանջներ․
● Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ավագ մենեջերի պաշտոնում (ավագ ճարտարապետ, պորտֆելի մենեջեր, ՏՏ տնօրեն, տեխնիկական տնօրեն (CTO) և այլն)
● Խիստ կարգավորվող միջավայրում մեծածավալ համակարգերի վրա աշխատանքի փորձ (կառավարության, ֆինանսական ծառայությունների, կրթության ոլորտում)
● Հիմնավոր պատկերացում ՏՏ ծառայությունների կառավարման վերաբերյալ (SLA, մատակարարների, գործառնական ռիսկի կառավարում)
● Աշխատանքի միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին՝ hr@isaa.am՝ առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը: