Երիտասարդ մասնագետների ծրագիր

Երիտասարդ մասնագետների ծրագիրը (ԵՄԾ) Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) մեկամյա մասնագիտական զարգացման ծրագիր է, որի ընթացքում ուսանողներն ու նորավարտ երիտասարդները միանում են կազմակերպությանը որպես թիմի լիարժեք անդամ և աշխատում ազգային նշանակության թվային նախաձեռնությունների վրա։

Ծրագիրը կառուցված է հստակ սահմանված կարիերայի ուղիների շուրջ։ Յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ ընտրում է իր մասնագիտական ուղղությունը և մեկ տարվա ընթացքում անցնում երեք պտույտ՝ նախապես սահմանված երեք թիմերում, որոնք միասին ձևավորում են ընտրված մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների շրջանակը։ 

Աշխատելով տարբեր թիմերում՝ մասնակիցները ներգրավվում են իրական նախագծերում, ստանձնում պատասխանատվություն, համագործակցում բազմամասնագիտական թիմերի հետ և փորձառու մասնագետների կողմից ստանում շարունակական ուղղորդում։ 

Ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն նոր գիտելիքներ և փորձ, այլև արժեքներ ստեղծելու, նորարարելու և ազդեցություն ունենալու իրական կարողություն։  

Ինչու՞ ընտրել ԵՄԾ-ն

Երիտասարդ մասնագետների ծրագիրը հնարավորություն է տալիս սկսել մասնագիտական ուղիդ՝ ազդեցություն ունենալով Հայաստանի թվային վերափոխման գործում։

  • Ունեցի՛ր իրական ազդեցություն. աշխատիր ազգային նշանակության թվային նախաձեռնությունների վրա և մասնակցիր այնպիսի ծառայությունների ստեղծմանը, որոնցից ամեն օր օգտվում են հազարավոր քաղաքացիներ։
  • Ձեռք բե՛ր հմտություններ. սովորիր և զարգացրու կարիերայիդ ուղու համար անհրաժեշտ և միջազգայնորեն ճանաչված ու պահանջված հմտություններ։
  • Ընդլայնի՛ր մասնագիտական կապերդ. աշխատիր Հայաստանի և աշխարհի առաջատար փորձագետների և կազմակերպությունների հետ՝ ձևավորելով ամուր մասնագիտական կապեր։
  • Ձևավորի՛ր առաջնորդի մտածելակերպ. ստանձնիր իրական պատասխանատվություն, նախաձեռնիր փոփոխություններ և սովորիր գաղափարները հասցնել արդյունքի՝ նախաձեռնումից մինչև իրականացում։

Ո՞ւմ ենք փնտրում

Մենք չենք փնտրում տարիների աշխատանքային փորձ կամ խորքային տեխնիկական գիտելիքներ։

Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր՝ 

  • Տեսնում են ամողջական պատկերը. հասկանում են, թե ինչպես է իրենց դերը նպաստում կազմակերպության նպատակների իրականացմանը, ծառայեցնում են իրենց աշխատանքը հանրային և ազգային շահերին։
  • Փոխում և կատարելագործում են իրենց և մյուսներին. փնտրում են արդյունավետ փոփոխություններ իրականացնելու հնարավորություններ և առաջարկում են նորարարական գաղափարներ բարելավման համար։ Ձգտում են շարունակական ուսումնառության և զարգացման՝ իրենց, գործընկերների և ամբողջ կազմակերպության համար։
  • Առաջնորդում են և ազդեցիկ են. ստեղծում են և ներգրավում մյուսներին ընդհանուր տեսլականի իրականացման գործում։ Հստակորեն և ազնվորեն հաղորդակցում են նպատակը և ուղղությունը՝ ոգեշնչելով մյուսներին։
  • Համագործակցում են. ձևավորում են արդյունավետ գործընկերային հարաբերություններ և համագործակցում են ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ շահագրգիռ կողմերի հետ։ 
  • Աշխատում են արդյունավետ. պատասխանատվություն են կրում աշխատանքը ժամանակին և բարձր որակով իրականացնելու համար՝ ցուցաբերելով նպատակասլացություն և հետևողականություն։

Եթե տեսնում ես քեզ այս նկարագրության մեջ, դիմի՛ր ծրագրին։

Ի՞նչ ենք ակնկալում քեզնից

Սրանք այն արժեքներն են, որոնցով առաջնորդվում է ՀՏՀԳ-ն՝ յուրաքանչյուր թիմում և յուրաքանչյուր նախագծում։ Որպես Երիտասարդ մասնագետ՝ դու նույնպես առաջնորդվելու ես այս արժեքներով։ 

Ինչպե՞ս է ընթանում ծրագիրը․ հայտից մինչև ավարտ

Կարիերայի ուղիներ. ինչպե՞ս ընտրել քո ուղին

Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ ընտրում և հետևում է մեկ կարիերայի ուղու։ Յուրաքանչյուր ուղի զարգացնում է թվային եզակի մասնագիտություն՝ հատուկ ընտրված նախագծերի, մասնագիտական ուղղորդման և ՀՏՀԳ-ի թիմերում իրականացվող պտույտների միջոցով։ 

Ծանոթացի՛ր ստորև ներկայացված կարիերայի ուղիներին և ընտրի՛ր քո հետաքրքրություններին, ուժեղ կողմերին և մասնագիտական նպատակներին առավել համապատասխանը։ 

Ծանոթացիր ԵՄԾ շրջանավարտներին

Ծանոթացիր ԵՄԾշրջանավարտներին, նրանց իրականացրած նախագծերին և ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձին։ 

Ծրագրի կառուցվածքի, իրականացման փուլերի և մեթոդաբանության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ԵՄԾ ձեռնարկում.

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դիմել

Ուսանողներ և նորավարտ երիտասարդներ

Բովանդակություն
  1. Ծրագրի Մասին
  2. Ինչու՞ Ընտրել ԵՄԾ-ն
  3. Ի՞նչ Ենք Ակնկալում Քեզնից
  4. Ինչպես է Ընթանում Ծրագիրը․ Դիմումից Մինչև Ավարտ
  5. Մասնագիտական Հնարավորություններ
  6. Կարիերայի Ուղիներ. Ինչպե՞ս Ընտրել Քո Ուղին
  7. Ինչպե՞ս Պատրաստվել
  8. Ծանոթացիր ԵՄԾ Շրջանավարտներին
  9. Հաճախ տրվող հարցեր